Մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մրցույթ, 1․ մրցություն, որի նպատակն է ի հայտ բերել մասնակիցներից լավագույնին։ Աշխատանքային իրավունքում որոշակի պաշտոններ զբաղեցնելու համար կադրերի ընտրության հատուկ կարգ։ Մրցույթով զբաղեցվում են բուհերում՝ պրոֆեսորադասախոսական կազմի, գիտահետազոտական հիմնարկներում՝ լաբորատորիաների, բաժինների, սեկտորների վարիչների, ավագ և կրտսեր գիտաշխատողների (ակադեմիկոսները և թղթակից անդամները նշանակվում են առանց մրցույթի), թատրոններում և այլ գեղարվեստական կոլեկտիվներում՝ արտիստների, ռեժիսորների, դիրիժորների, բալետմայստերների, երգչախմբերի ղեկավարների ու նկարիչների, քաղաքային հիվանդանոցներում՝ բժիշկների պաշտոնները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 70