Ավարտել է Ժնևի համալսարանը (1903) և աշխատել տեղում (1917 թվականից՝ պրոֆեսոր)։ 1925 թվականիև տեղափոխվել է ԽՍՀՄ։ Եղել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ (1925-1948), միաժամանակ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն (1929-1948), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կենսաֆիզիկայի ինստիտուտի ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ (1954-1968)։ Ուսումնասիրել է օրգանիզմի ֆիզիոլոգիական պրոցեսների քիմիական և ֆիզիկաքիմիական հիմքերը, հումորալ կարգավորումը։ Մշակել է ուսմունք օրգանիզմի պատնեշային (հատկապես արյունաուղեղային) ֆունկցիաների վերաբերյալ և հիմնավորել դրանց նշանակությունը ներքին միջավայրի հաստատունության պահպանման գործում։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1943)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 578)։