Լիբերեցի երկրամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիբերեցի երկրամաս
Դրոշ Զինանշան


ԵրկիրՉեխիա Չեխիա
Մասն էՀյուսիսչեխական շրջան
ԿարգավիճակՉեխիայի վարչական բաժանում
Մտնում էՉեխիա
ՎարչկենտրոնԼիբերեց
Ամենաբարձր կետKotel?
ԲԾՄ555 մետր
Բնակչություն449 177 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Տարածք3163,4 կմ² (հունվարի 1, 2020)[2]
Սահմանակցում էՈւստեցկի տարածաշրջան, Կենտրոնաչեխական շրջան, Կրալովեգրադեցկի երկրամաս, Սաքսոնիա և Ներքինսիլեզյան վոյեվոդություն
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդCZ-51
Ավտոմոբիլային կոդL
kraj-lbc.cz(չեխ.)

Լիբերեցի երկրամաս, (չեխ.՝ Liberecký kraj, գերմ.՝ Reichenberger Region, լեհ.՝ Kraj liberecki), վարչական միավոր Չեխիայում (չեխ.՝ kraj), որը գտնվում է Բոհեմիայի պատմական շրջանի ամենահյուսիսային մասում։ Անվանումը ստացել է ի պատիվ իր մայրաքաղաք Լիբերեցի։ Երկրամասը միջազգային սահմաններ ունի Գերմանիայի և Լեհաստանի հետ։ Երկրի ներսում երկրամասը արևմուտքում սահմանակից է Ուստեցկի երկրամասին, հարավում՝ Միջինչեխական երկրամասին և արևելքում՝ Կրալովեգրադեցկի երկրամասին։

Վարչական բաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբերեցի երկրամասը բաժանված է 4 շրջանի.

Ավելի ցածր մակարդակում երկրամասն ունի 215 մունիցիպալիտետ, որից 65-ը՝ Սեմիլիի շրջանում, 59-ը՝ Յաբլոնեց նադ Նիսու շրջանում, 57-ը՝ Չեսկա Լիպայի շրջանում և 34-ը` Լիբերեցի շրջանում[3]։

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև բերված աղյուսակը ներկայացնում է երկրամասի այն քաղաքները, որոնք ունեն առնվազն 7000 բնակիչ (2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ)[4]։

Անվանում Բնակչություն Տարածք (կմ²) Շրջան
Լիբերեց 104,445 106 Լիբերեցի շրջան
Յաբլոնեց նադ Նիսու 45,802 31 Յաբլոնեց նադ Նիսուի շրջան
Չեսկա Լիպա 37,444 66 Չեսկա Լիպայի շրջան
Տուրնով 14,334 23 Սեմիլիի շրջան
Նովի Բոր 11,678 20 Չեսկա Լիպայի շրջան
Սեմիլի 8,367 16 Սեմիլիի շրջան
Հրադեկ նադ Նիսու 7,722 49 Լիբերեցի շրջան
Ֆրիդլանտ 7,531 32 Լիբերեցի շրջան

Ֆիզիկական աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրամասի լանդշաֆտը ներառում է Ջիզերա լեռները, Կրկոնոշե լեռների մի մասը և Լուսատյան լեռների մի մասը[5]։

Երկրամասը տուժել է 2010 թվականի օգոստոսին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով, որտեղ Սմեդա գետի արտահոսքը եղել է երկրամասի տարհանմանը խթանող գործոններից մեկը[6]։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Լիբերեցի երկրամասի բնակչությունը կազմում էր 442,356 մարդ՝ 217,791 տղամարդ և 224,565 կին, որոնք կազմում էին բնակչության համապատասխանաբար 49,2 %-ը և 50,8 %-ը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբերեցի երկրամասը, ի թիվս այլոց, ունի արտադրական, ապակեգործության, մեքենաշինության և ոսկերչության արտադրության արդյունաբերություններ[5]։ Երկրամասը, Լեհաստանի, Գերմանիայի և Չեխիայի եռակողմ սահմանի՝ ծանր արդյունաբերականացման և շրջակա միջավայրի աղտոտվածության տարածքի, այսպես կոչված, «Սև եռանկյունու» մի մասն է[7]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յեստեդ աշտարակը

Լիբերեցի երկրամասում են գտնվում 11 ազգային մշակութային հուշարձաններ, այդ թվում՝ Բեզդեզ ամրոցը, Դլասկիվ Ստատեկ մշակութային ժառանգության թանգարանը և Յեստեդ աշտարակը Տուրնովայում, որը փոխանցում է հեռուստատեսային ազդանշանները, նաև հյուրանոց է[8]։ 2013 թվականին առաջարկվեց ցուցակին ընդգրկել ևս երկու տեղամասեր, որոնցից են 1895 թվականից թվագրվող Հարախովում ապակու հղկման գործարանը և Բուրանիում գտնվող «Janatův Mlýn» ջրաղացը, որի մի մասը մնացել է 1767 թվականից[8]։

2007 թվականին Փրիշովիցե գյուղի մոտ հայտնաբերվել է նեոլիթյան հնավայր, որը թվագրվում է մ.թ.ա. մոտ 4500 թվականով[9]։

Դոքսի քաղաքի մոտ գտնվող Մաչա լիճը հանգստի կարևոր երկրամասային կենտրոն է, որը տարեկան գրավում է մոտ 30,000 այցելու[10]։ Լճի շրջակայքում կա քարավանների պարկ, որտեղ տեղի է ունենում «Mácháč» ամենամյա երաժշտական փառատոնը, որին 2013 թվականին մասնակցել է մոտավորապես 8000 մարդ[10][11]։

Քանի որ երկրամասը երկար ժամանակ եղել է Սրբազան Հռոմեական կայսրության մաս, իսկ ավելի ուշ (1938–1945 թվականներին) երկրամասի մեծ մասը եղել է Գերմանիայի Սուդետյան մարզի մասը։ Տեղի շենքերում և ընդհանուր առմամբ մշակույթում նկատելի է գերմանացիների ազդեցությունը՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ երկրամասի որոշ հատվածներ բնակեցված էին սուդետյան գերմանացիների մեծամասնությամբ՝ նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրանց վտարումը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրամասը Պրահայի հետ կապված է «D10» մայրուղով, որը վերջանում է Տուրնով քաղաքում։ Երկրամասում շահագործվող երկաթուղային գծերի երկարությունը կազմում է 551 կմ (342 մղոն)[12] : Երկրամասում կան երեք օդանավակայան։ Դրանցից ամենաառանցքային նշանակությունն ունի Ռալսկո քաղաքի մոտ չգործող ռազմական Հրադչանի օդանավակայանը։ Այլ փոքր օդանավակայաններ կան Չեսկա Լիպայում և Հոդկովիցա նադ Մոհելկուում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրամասում է գտնվում Լիբերեցի հանրային տեխնիկական համալսարանը, որը հիմնադրվել է 1953 թվականին։ Այն ի սկզբանե մասնագիտացած էր մեքենաշինության և տեքստիլ ճարտարագիտության մեջ, սակայն 1990-ական թվականներին ավելացրել է ևս չորս ֆակուլտետ, մասնավորապես՝ կրթության, տնտեսության, ճարտարապետության և մեխատրոնիկայի ոլորտներում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2023 (չեխերեն)Praha: ČSÚ, 2023.
  2. 2,0 2,1 https://www.czso.cz/documents/11260/26890765/CZ0510_1.xlsx
  3. «Liberecký kraj Základní charakteristika v roce 2011» (PDF) (չեխերեն). Czech Statistical Office. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  4. «Population of municipalities of the Czech republic». Czech Statistical Office. Վերցված է 2019 թ․ ապրիլի 30-ին.
  5. 5,0 5,1 «The Liberec Region». czech.cz. 2011 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  6. «Flood-hit area in another close call». Prague Post. 2010 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  7. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) page 9
  8. 8,0 8,1 «Liberecký kraj zřejmě získá dvě nové národní kulturní památky». Czech Radio (չեխերեն). 2013 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  9. «Neolithic settlement found». Prague Post. 2007 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  10. 10,0 10,1 «Odemčeno. U Máchova jezera začíná letní sezóna. Voda bude asi čistší». Deník. 2013 թ․ մայիսի 20. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  11. «Na festivalu Mácháč řádili lupiči. U vstupu přepadli a okradli mladíky». Mladá fronta DNES. 2013 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  12. «Doprava» [Transport] (XLS). Czech Statistical Office. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  13. «Technická univerzita v Liberci otevřela speciální vývojové centrum» (չեխերեն). Czech Television. 2012 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիբերեցի երկրամաս» հոդվածին։