Լեռնակարոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնակարոս
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ենթաընտանիք Նեխուրայիններ (Apioideae)
Ցեղ Լեռնակարոս (Ligusticum)
L., 1753

Լեռնակարոս (լատին․՝ Ligusticum), նեխուրազգիների (հովանոցավորներ)[1] ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձրությունը 50-150 սմ է։ Տերևները բազմակի փետրաբաժան են։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ վարդագույն, սպիտակ։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը մերկ է, ձվաձև։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 60, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ լեռնակարոս թևավոր (Ligusticum alatum)։ Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի մարզերում։ Աճում է անտառների բացատներում, ենթալպյան մարգագետիններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Menglan She, Fading Pu, Zehui Pan, Mark Watson, John F. M. Cannon, Ingrid Holmes-Smith, Eugene V. Kljuykov, Loy R. Phillippe & Michael G. Pimenov (2005). «Ligusticum Linnaeus, Sp. Pl. 1: 250. 1753». In Flora of China Editorial Committee, Wu Zhengyi & Peter Raven (ed.). Apiaceae through Ericaceae. Flora of China. Vol. 14. Science Press & Missouri Botanical Garden Press. ISBN 9781930723412.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնակարոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեռնակարոս» հոդվածին։