Լեո Բրոյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեո Բրոյեր
Ծնվել էսեպտեմբերի 21, 1893(1893-09-21)[1][2][3][…]
ԾննդավայրԲոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Վախճանվել էմարտի 14, 1975(1975-03-14)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրԲոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
 Leo Breuer Վիքիպահեստում

Լեո Բրոյել (գերմ.՝ Leo Breuer, սեպտեմբերի 21, 1893(1893-09-21)[1][2][3][…], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մարտի 14, 1975(1975-03-14)[1][2][3][…], Բոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նկարիչ և քանդակագործ, որն աշխատել է նոր նյութականության ոճով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1912-1915 թվականներին ուսում է ստացել Քյոլնի կիրառական արվեստի դպրոցում, Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո զորակոչվել է գործող բանակ և գերեվարվել է։

1919-1921 թվականներից վերականգնել է ուսումը Քյոլնի կիրառական արվեստի դպրոցում։

1921-1922 թվականներին ուսում է ստացել Կասելի կերպարվեստի ակադեմիայում։

1923-1926 թվականներին նա աշխատել է իր նկարչական արվեստանոցում Բոնում և Բոյելում։

1927-1934 թվականներին ապրում և աշխատում էր Դյուսելդորֆում, Կոբլենցում և Բեռլինում, Ռեյնյան Սեցեսիոն գեղարվեստական շարժման մասնակից է, Բեռլինում դասավանդել է Դիստերվեգի բարձրագույն դպրոցում, համագործակցում էր "Հատում" (Querschnitt) թերթի հետ։

1934 թվականին նացիստների իշխանության գալուց հետո արտագաղթել է Նիդերլանդներ և ապրել է Հաագայում։

1935 թվականին տեղափոխվել է Բրյուսել, որտեղ Լեո Բրոյերն աշխատել է որպես ռեստավրատոր։

1940-1945 թվականներին գտնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող համակենտրոնացման ճամբարում։

1945-1952 թվականներին նկարիչն ապրում էր Փարիզում, մասնակցում է Նոր ռեալիզմ (Realistes Nouvelles) սալոնի աշխատանքներին։

1999 թվականին Ռեյնլանդի կոմունալ վարչության և Բոնի հողային թանգարանի կողմից սահմանվել է Լեո Բրոյերի մրցանակը, որը շնորհվում է 2 տարին մեկ անգամ՝ ժամանակակից գեղանկարչության զարգացման գործում ներդրած ավանդի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Leo Breuer (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sergiusz Michalski «Neue Sachlichkeit», Köln 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Բրոյեր» հոդվածին։