Լենա Անթառանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենա Անթառանյան
Ծնվել էօգոստոսի 12, 1950
Մասնագիտությունբանաստեղծ, երգահան
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀՀայաստան Հայաստան
Պարգևներ2010 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալի։
Լենա Անթառանյան Վիքիդարանում

Լենա Սարգսի Անթառանյան (օգոստոսի 12, 1950(1950-08-12)), հայ բանաստեղծուհի, 1989 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1950 թվականի օգոստոսի 12-ին, Լոռու մարզի շրջանի Օձուն գյուղում։ Ավարտել է Կիրովականի տեխնոլոգիական տեխնիկումը։

Ավելի քան երեք տասնամյակ աշխատել է քաղաքի կերպարվեստի թանգարանում որպես գիտաշխատող։ Եղել է Հայաստանի գրողների միության պրոպագանդայի բյուրոյի Կիրովականի բաժանմունքի ներկայացուցիչ, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի քարտուղար (2003 թվականից)։ Այժմ Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրենն է (2006 թվականից)։

Նրա ստեղծագործությունները տպագրվել են գրական մամուլում և «Նոր ձայներ», «Հայուհիներ», «Գրական Լոռի», «Հայ արդի քնարերգություն» անթոլոգիաներում։

Թարգմանվել է նաև ռուսերեն, տպագրվել Մոսկվայի «Լիտերատուրնայա գազետա» և ԱՊՀ երկրների գրողների ռուսալեզու տարեգրքում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերջին ժպիտ, Երևան, 2013։
  • Թափուր կառամատույց, Երևան, 2000։
  • Հայաստան, բարության փորձաքար, 1999։
  • Մոռացվածների երգը, Երևան, 1990։
  • Ծառեր, Երևան, 1977։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենա Անթառանյան» հոդվածին։