Հայաստանի Գրողների Միություն
Հայաստանի գրողների միությունը ստեղծվել է ՍՍՀՄ գրողների միության կազմակերպման հետ, 1934-ի օգոստոսին, որի անբաժանելի մասն էր մինչև Խորհրդային Միության փլուզումը:
Բովանդակություն |
Պատմությունը [խմբագրել]
Նախապատմություն [խմբագրել]
Մինչ 1934-ի օգոստոսը հայ գրողները մտնում էին գրական զանազան միավորումների մեջ: 1921-ի դեկտեմբերի 15-ին հիմնվել է Սովետական Հայաստան-ի գրական առաջին միավորումը` Հայ գեղարվեստական գրականության աշխատավորների միությունը: Միությունն ուներ իր կարճ անվանումը` Հայ գրողների միություն: Միության մեջ մտնում էին Ցոլակ Խանզադյանը, Պողոս Մակինցյանը, Հարություն Սուրխաթյանը, Տիգրան Հախումյանը և ուրիշներ: Միության նպատակն էր «նպաստել հայ ինքնուրույն և թարգմանական գրականության զարգացմանը»: Գրական այս առաջին միավորումը գոյությունը պահպանեց մինչև 1922-ի դեկտեմբերի 25-ը: Խորհրդային ժամանակաշրջանի գրական երկրորդ միավորումը Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիան է, որ հիմնադրվել է 1922-ի դեկտեմբերի 24-ին, Երևանում: Միավորման կազմակերպիչներն ու ղեկավարներն էին Ազատ Վշտունին, Գ. Պարիսը, Ե. Դանչոն, Վահրամ Ալազանը, Գուրգեն Վանանդեցին: Հետագայում ասոցացիայի մեջ մտան Նաիրի Զարյանը, Գևորգ Աբովը, Նորայր Դաբաղյանը , Հայկ Գյուլիքեվխյանը: 1922-1923-ին ասոցացիայի նախագահն էր Ազատ Վշտունին: 1923-ի վերջին նախագահ է ընտրվում Վահրամ Ալազանը: 1922-1923-ին ասոցացիայի պաշտոնական օրգանն էր «Մուրճ» ամսագիրը, խմբագիրը` Ազատ Վշտունին: 1925-ին տեղի ունեցավ Հայաստանի պրոլետարական գրողների 1-ին համագումարը: Ասոցացիան բաժանմունքներ ուներ Լենինականում (այժմ` Գյումրի), Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր), Էջմիածնում և Ալավերդիում: Ըստ կանոնադրության ասոցացիայի անդամ կարող էին լինել հիմնականում բանվորական միջավայրից դուրս եկած գրողներ: Այստեղ մուտք չունեին իրենց գրական գործունեությունը հեղափոխությունից առաջ սկսած գրողներ Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Ակսել Բակունցը, Վահան Թոթովենցը, Միքայել Մանվելյանը: Ասոցացիայի անդամ չէր նաև Եղիշե Չարենցը: Գրական այս միավորումը մեծ նշանակություն էր տալիս գեղարվեստական երկի բովանդակությանը և անտեսում գրական վարպետությունը:
1925-ին Եղիշե Չարենցի նախաձեռնությամբ Երևանում ստեղծվեց «Նոյեմբեր» գրական միությունը: Սկսվեց մի անզիջում պայքար Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիայի և «Նոյեմբեր» միության միջև: 1926-ի դեկտեմբերին Անդրերկրկոմի միջամտությամբ գրական այս երկու միավորումները մեկտեղվեցին` կազմելով Հայաստանի պրոլետարական գրողների միությունը: Մինչ այդ, 1925-ի ապրիլին Գուրգեն Մահարու նախաձեռնությամբ հիմնվել էր Լենինականի բանվորա-գյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը, որի մեջ մտան Մկրտիչ Արմենը, Սողոմոն Տարոնցին, Գեղամ Սարյանը, Սարմենը: Պատվավոր նախագահն էր Եղիշե Չարենցը: Գրական այս միավորման հաջորդ օրը` ապրիլի 26-ին Հայաստանի պրոլետարական գրողների ասոցացիան հանդես եկավ հայտարարությամբ, որով «Հոկտեմբեր» միությունը ասոցացիայի բաղկացուցիչ մաս չէր համարում: «Հոկտեմբեր» միությանը չհաջողվեց դառնալ համահայաստանյան գրական միավորում և դադարեց գործելուց նույն թվականի սեպտեմբերին: Նրա անդամներն ընդգրկվեցին Եղիշե Չարենցի հիմնադրած «Նոյեմբեր» միության մեջ:
1926-ի սեպտեմբերին Երևանում հիմնադրվեց գրական մի նոր միավորում `Հայ գրողների ընկերությունը: Այս միավորման մեջ մտնում էին այսպես կոչված աջ ուղեկիցները` Ա. Աթանասյանը (Սալման), Ս. Կանայանը, Է. Տեր-Գրիգորյանը և այլք, որոնք դավանում էին «արվեստը քաղաքականությունից դուրս է» սկզբունքը: Սա ռուսական գրական հոսանքներց մեկի` սմոնեվեխականության հայկական տարատեսակն էր։ Այդ պատճառով գրական այս միավորման անդամները դուրս մնացին 1929-ին կազմակերպված Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայից։
1927-1929-ին Երևանում գործել է Հայ աշխատավորական գրողների միությունը, որի նախագահն էր Դերենիկ Դեմիրճյանը, տեղակալը` Ստեփան Զորյանը։ 1929-ի ապրիլին Հայ աշխատավորական գրողների միությունը միավորվեց Հայաստանի պրոլետարական գրողների միության հետ և ստեղծվեց Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացի, որն իր գոյությունը պահպանեց մինչև 1931-ի հուլիսը։[1]
1930-ական թվականներ [խմբագրել]
ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1932-ի մայիսի 9-ի որոշմամբ լուծարքի ենթարկվեց Հայաստանի պրոլետարական գրողների միությունը և ստեղծվեց հանձնաժողով Հայաստանի խորհրդային գրողների միություն կազմակերպելու համար: 1933-ի մարտի 14-ին Հայաստանի խորհրդային գրողների միության նախագահության կազմում ընտրվեցին Եղիա Չուբարը (նախագահ), Նաիրի Զարյանը (պատասխանատու քարտուղար), Շիրվանզադեն, Եղիշե Չարենցը, Դերենիկ Դեմիրճյանը, Ակսել Բակունցը, Ազատ Վշտունին, Վահրամ Ալազանը, Նորայր Դաբաղյանը և այլք:
1940-ական թվականներ [խմբագրել]
1950-ական թվականներ [խմբագրել]
1960-ական թվականներ [խմբագրել]
1970-ական թվականներ [խմբագրել]
1980-ական թվականներ [խմբագրել]
1990-ական թվականներ [խմբագրել]
2000-ից ի վեր [խմբագրել]
ՀԳՄ համագումարները [խմբագրել]
- Հայաստանի գրողների միության առաջին համագումար
- Հայաստանի գրողների միության երկրորդ համագումար
- Հայաստանի գրողների միության երրորդ համագումար
- Հայաստանի գրողների միության չորրորդ համագումար
- Հայաստանի գրողների միության հինգերորդ համագումար
- Հայաստանի գրողների միության վեցերորդ համագումար
- Հայաստանի գրողների միության յոթերորդ համագումար
- Հայաստանի գրողների միության ութերորդ համագումար
- Հայաստանի գրողների միության իններորդ համագումար
- Հայաստանի գրողների միության տասներորդ համագումար
- Հայաստանի գրողների միության տասնմեկերորդ համագումար
- Հայաստանի գրողների միության տասներկուերորդ համագումար
- Հայաստանի գրողների միության տասներեքերորդ համագումար
- Հայաստանի գրողների միության տասնչորսերորդ համագումար
- Հայաստանի գրողների միության տասնհինգերորդ համագումար
ՀԳՄ բաժանմունքներ [խմբագրել]
- Արձակի
- Հրապարակախոսության
- Պոեզիայի
- Դրամատուրգիայի
- Գրականագիտության և քննադատության
- Թարգմանական
- Մանկապատանեկան
- Երիտասարդական
- Ռուսական
- Քրդական
- Ռազմահայրենասիրական
ՀԳՄ մասնաճյուղերը [խմբագրել]
ՀԳՄ-ի ներքո տպագրվող պարբերականներ [խմբագրել]
- «Արտասահմանյան գրականություն» հանդես
- «Գրական մունետիկ» եռամսյա հանդես
- «Գրական թերթ» շաբաթաթերթ
- «Գրեթերթ» ամսաթերթ
- Լիտերատուրնայա Արմենիա հանդես
- «Նորք» հանդես
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող, էջ 3-5։
Արտաքին հղումներ [խմբագրել]
- ՀԳՄ-ի պաշտոնական կայքը
- Արցախի գրողների միություն
- Գրական Թերթ - Հայաստանի գրողների միության պաշտոնաթերթ