Իվան Օխլոբիստին
| Իվան Օխլոբիստին | |
|---|---|
Իվան Օխլոբիստինը Կիևում, հունիս 2012 |
|
| ԱԱՀ՝ | Իվան Իվանի Օխլոբիստին |
| Ծննդյան օր՝ | հուլիսի 22 1966 |
| Ծննդավայր՝ | Զաոկի շրջան, «Պոլենովո» |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | ռուս |
| Կրոն | Քրիստոնեություն |
| Գրքեր՝ | ISBN 5-9900384-3-7 ISBN 978-5-9900384-3-1 ISBN 978-5-367-00700-8 |
| Աշխատանք՝ | 1983 — ներկա |
| Ամուսին՝ | Օկսանա Օխլոբիստինա |
| Ծնողներ՝ | Իվան Օխլոբիստինը (հայր) Ալբինա Բելյաևա(մայր) |
| Երեխաներ՝ | Վասիլի, Սավվա, Անֆիսա Եվդոկիա, Վարվարա, Իոաննա |
| Կայք՝ | IMDB |
Իվան Օխլոբիստին, (ռուս.՝ Иван Иванович Охлобыстин), ռուս դերասան, սցենարի հեղինակ, լրագրող, քաղաքական գործիչ: Ռուս ուղղափառ եկեղեցու տերտեր է, որտեղ իր խնդրանքով ժամանակավորապես արգելված է իր գործունեությունը:[1] Ներկայում զբաղեցնում է «Եվրոսեց» ընկերության ստեղծագործական տնօրենի պաշտոնը: Կինոյում գործունեության ընթացքում Իվան Օխլոբիստինը ստացել է 17 մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի, 9 մրցանակ լավագույն դերասանական աշխատանքի և 21 մրցանակ լավագույն սցենարի համար:
Բովանդակություն |
Կենսագրություն[խմբագրել]
Ծվնել է 1966 թ. հուլիսի 22-ին Տուլայի մարզի Զաոկի շրջանում` «Պոլենովո» հանգստյան տանը, որտեղ նրա հայրը այդ տարիներին զբաղեցնում էր գլխավոր բժշկի պաշտոնը: Հայրը` Իվան Իվանի Օխլոբիստինը (1906—1994)` ռազմական բժիշկ էր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից: Մայրը` Ալբինա Իվանի Բելյաևա (ծնվ. 1945 թ.)` ինժեներ-տնտեսագետ:[2]Մանկությունը անցել է Կալուգայի մարզի Մալոյարոսլավեց քաղաքում: Հետո ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Ռուսաստանի կինոյի պետական համալսարան (ГИТИС), որտեղ իր համակուրսեցիներն են եղել ռուսական կինոյի ապագա հայտնի գործիչներ Տիգրան Քեոսայանը, Բախտիյար Խուդոյնազարովը, Ֆյոդր Բոնդարչուկը, Ալեքսանդր Բաշիրովը և Ռածիդ Նուգմանովը:
Համալսարանը դեռ չավարտած զորակոչվեց բանակ, ծառայել է Դոնի Ռոստովում, հրթիռային զորքերում: Ծառայությունից հետո վերականգնվեց համալսարանում, 1992-ին ավարտելով ռեժիսորական ֆակուլտետը (Իգոր Տալանկինի արհեստանոց): Ուսանողական տարիներին նաև զբաղվում էր հասարակական գործունեությամբ և ընտրվեց ԽՍՀՄ Կինոմատոգրաֆիստների միության քարտուղար:
Օխլոբիստինը առաջին դերասանական դերը ստացավ ռեժիսոր Նիկիտա Տյագունովի «Ոտքը» (Нога) ֆիլմում, որի շնորհիվ «Մոլոդոստ-91» փառատոնում ստացավ «Լավագույն դեր» մրցանակը:[3][4]. Դրա հետ համատեղ մասնակցում էր թատերական բեմադրություններում:
1998-ին սկսեց վարել «Կանոն» կրոնական հեռուստահաղորդումը: 2001 թվականի սկզբին, «Դաուն Հաուս» ֆիլմի պրեմիերայից հետո պարզվեց, որ դերասանը Տաշքենդի թեմում Տաշքենդի և Միջինասիական արքեպիսկոպոս Վլադիմիրի կողմից տերտեր է շնորհվել, ստացել հայր Իոանն հոգևորական անունը: Սակայն յոթ ամիս անց, Իվանի կնոջ տաշքենդյան շոգին չդիմանալու պատճառով, ընտանիքը Մոսկվա է վերադառնում: Այդ ժամանակ Օխլոբիստինին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից շնորհվեց անվանական ժամացույց` «Հայրենիքի առջև արժանիքների համար»:[5]
Իվանը ժամանակավորապես թողեց իր մասնագիտությունը և աշխատում էր միայն որպես սցենարի հեղինակ: 2005-ին հրատարակվեց իր «ХIV սկզբունք» ֆանտաստիկ ժանրի գիրքը:[6].
Մինչ 2005 թվականը հայր Իոաննը ծառայել է Մոսկվայի մարզի Զայաիցկի ավանի նիկոլայ Լուսավորողի եկեղեցում, հետո` Մոսկվայի Սոֆիայի Աստծո իմաստության տաճարում: Վարում էր «Հոտ» (Стая) կրոնական ռադիոհաղորդումը: 2007-ին իր ֆանտաստիկ գրքի հիման վրա նկարահանվեց երկմասանոց «Պարագրաֆ 78» մարտաֆիլմը: Քիչ ուշ Օխլոբիստինը վերսկսեց լրջորեն զբաղվել կինոյով: 2007-ին ռեժիսոր Ստանիսլավ Լիբինի «Դավադրություն» ֆիլմում ստանձնեց Գրիգորի Ռասպուտինի դերը: 2008-ին իր գրված սցենարով հայտնի ռոք-երաժիշտ Գարիկ Սուկաչովը նկարահանեց «Արևի տունը» դրամատիկական ֆիլմը:
2009 թ. նոյեմբերի 29-ին լրատվամիջոցներում լուր տարածվեց այն մասին, որ Օխլոբիստինը խնդրել է Մոսկվայի և ողջ Ռուսաստանի պատրիարք Կիրիլլին ազատել իրեն ծառայությունից` ներքին հակասություններ ունենալու պատճառով:[7] 2010 թ. փետրվարի 10-ին վեհափառ Կիրիլլը կատարեց խնդրանքը, հեռացնելով հայր Իոաննին քահանայությունից, արգելեց սրբազանի հագուստ և տերտերական խաչ կրել: Պատրիարքը նշել է, որ եթե տերտեր Իոանն Օխլոբիստինը վերջնական և անփոփոխ ընտրություն կատարի եկեղեցական ծառայության օգտին, ապա նրա քահանայության ժամանակավոր արգելքը կարելի է հանել:[8] Նոյեմբերի 29-ին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տրված հարցազրույցում Օխլոբիստինը հայտնեց, որ առաջիկա երկու տարիներին մտադրված է վերադառնալ եկեղեցական ծառայությանը:
2009-ին նկարահանվեց մի քանի ֆիլմերում, որոնցից առավել հայտնի է «Ցար» (Царь) ֆիլմը, որտեղ խաղում է ցարական ծաղրածու Վասսիանի դերը: 2010 թվականից սկսած նկարահանվում է ՏՆՏ հեռուստաալիքի «Ինտեռնի» հեռուստասերիալում, կատարելով գլխավոր` բժիշկ Բիկովի դերը:[9] Ըստ հարցազրույցի, Օխլոբիստինը բացատրեց իր վերադարձը կինո ընտանիքում գումարի պակասությամբ:[10].
2010 թվականի դեկտեմբերին ստացել է «Եվրոսեց» ընկերության ստեղծագործական տնօրենի պաշտոնը:
2011 թ. սեպտեմբերի 5-ին «Ինտերֆակս» լրատվական գործակալության տրված հարցազրույցում հայտարարեց 2012 թ. կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու նպատակի մասին, սակայն քիչ անց հրաժարվեց ընտրություններին մասնակցելուց:[11]
2012 թվականի հունվարի 21-ից մինչ հունիսի 25-ը Ռուսաստանի «Առաջին» հեռուստաալիքի եթերում վարում էր «Պերվի կլասս» (ռուս.՝ Первый класс) հաղորդումը:[12].
Քաղաքականություն[խմբագրել]
Ըստ քաղաքական հայացքների համարվում է միապետական: Մասնակցել է Պետական Դումայի պատգամավորների ընտրություններին «Կեդր» կուսակցությունից: Ավելի ուշ իր թեկնածության առաջադրումը սխալմունք է անվանել:[13]. 2011 թ. սեպտեմբերի 5-ին «Ինտերֆակա» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում հայտարարեց 2012 թվականին անցկացվող ՌԴ նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու պատրաստակամությունը, [14]սակայն 2011 թ. սեպտեմբերի 18-ին հրաժարվեց իր առաջադրումից: 2011 թ. սեպտեմբերի կեսերին նաև լուրեր էին տարածվել, իբր նա կարող է գլխավորել «Պրավոյե դելո» կուսակցությունը:[15][16] 2012 թ. ապրիլի 18-ին հայտարարեց «Կոալիցիա նեբո» (ռուս.՝ Коалиция небо) կուսակցության ստեղծման մասին, որի պաշտոնական ներկայացումը տեղի ունեցավ ապրիլի 25-ին:[17]. Օխլոբիստինը ընտրվեց կուսակցության Գերագույն Խորհրդի նախագահ: Նաև հայտարարեց, որ չի հանդիսանում կուսակցության անդամ, քանի որ Ռուս ուղղափառ եկեղեցու սրբազաններին արգելվում է քաղաքական գործունեությամբ զբաղվել:[18]
Անձնական կյանք[խմբագրել]
- 1995 թվականից ամուսնացած է դերասանուհի Օկսանա Օխլոբիստինայի (Արբուզովա) հետ:
- երկու որդի: Վասիլի և Սավվա.
- չորս դուստր: Անֆիսա, Եվդոկիա, Վարվարա և Իոաննա.
Այլ տեղեկություններ[խմբագրել]
- Օխլոբիստինը ունի զենքի փոքրիկ հավաքածու: Ռուսաստանի որսորդների և ձկնորսների միության անդամ է:
- 2005-2008 թվականներին պարապում էր մարտարվեստներ` կիրառական կառատե, այկիդո քյոկու, դանակով մարտ:
- Որոշ ֆիլմերի տիտրերում Օխլոբիստինը նշված է որպես Լեոպոլդ Ռոսկոշնի[19] և Իվան Չուժոյ:[20]
Ֆիլմադարան[խմբագրել]
Դերասանական աշխատանքներ[խմբագրել]
- 1983 — Խոստանում եմ լինել
- 1989 — Ալիքներ ոչնչացնողը (կարճամետրաժ)
- 1990 — Կարճ խաղ
- 1991 — Ոտք
- 1992 — Մրցավար
- 1994 — Մետրոից եկածը
- 1995 — Ժիզելի մանիա
- 1997 — Հին երգերը գլխավորի մասին-2
- 1997 — Միջին տարիքի ճգնաժամ
- 1997 — Երեք պարմություն
- 1998 — Ով, եթե ոչ մենք
- 1998 — Մամա, մի տխրիր
- 1999 — 8 1/2 $
- 1999 — Մաքսիմիլիան
- 2000 — ԴՄԻմ փոխարեն
- 2001 — Դաուն Հաուս
- 2001 — Սև սենյակ
- 2001 — Հիպնոս
- 2007 — Դավադրություն
- 2009 — Пуля-дура
- 2009 — Պիտերյան արձակուրդ
- 2009 — Ֆիգա.Ռո
- 2009 — Ցար
- 2009 — Բելյաև
- 2009 — Սիրո ծաղրանք
- 2009 — Մոսկվա, ես սիրում եմ քեզ
- 2010 — Ծածկանուն հերոսի համար
- 2010 — Generation P
- 2010 — Արևի տուն
- 2010-2013 — Ինտեռնի (հեռուստասերիալ)
- 2012 — Չապաև Չապաև
- 2012 — Ֆրեյդի մեթոդը
- 2012 — Սոխակ-Ավազակ
- 2012 — Գրաչ (հեռուստասերիալ)
Սցենարի հեղինակ[խմբագրել]
- 1992 — Մրցավար
- 1993 — Ուռոդ
- 1997 — Միջին տարիքի ճգնաժամ
- 1999 — Հոգի
- 1999 — Մաքսիմիլիան
- 2000 — ԴՄԲ
- 2001 — ԴՄԲ-002 (հեռուստասերիալ)
- 2001 — ԴՄԲ-003 (հեռուստասերիալ)
- 2001 — ԴՄԲ-004 (հեռուստասերիալ)
- 2001 — ԴՄԲ-կրկին պայքարում (հեռուստասերիալ)
- 2001 — Դաուն Հաուս
- 2001 — Աղբահավաք
- 2001 — Տոն
- 2002 — Ճամփի սկիզբը
- 2007 — Պարագրաֆ 78: ֆիլմ առաջին
- 2007 — Պարագրաֆ 78: ֆիլմ երկրորդ
- 2008 — Անտիկիլլեր Դ.Կ: Սեր արանձ հիշողության
- 2008 — Արևի տուն
- 2010 — Մոսկվա, ես սիրում եմ քեզ
- 2010 — Պարտիզաններ (հեռուստասերիալ)
- 2012 — Սոխակ-Ավազակ
Ռեժիսոր[խմբագրել]
- 1988 — Անմտություն. Պատմվածք ոչինչի մասին (կարճամետրաժ)
- 1989 — Ալիքներ ոչնչացնողը — կուրսային աշխատանք
- 1992 — Մրցավար
Գրքեր[խմբագրել]
- 2005 — XIV принцип ISBN 5-9900384-3-7 ISBN 978-5-9900384-3-1
- 2008 — ДМБ и другие киносценарии ISBN 978-5-367-00700-8
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Священника Иоанна Охлобыстина временно запретили в служении(ռուս.)
- ↑ Этот безумный безумный Иван Охлобыстин(ռուս.)
- ↑ Москва 24 ― "Правда 24": Иван Охлобыстин рассказал о своем новом фильме
- ↑ Соловей-разбойник Иван Охлобыстин(ռուս.)
- ↑ Rolling Stone Russia: Иван Охлобыстин. Отче наш.(ռուս.)
- ↑ {{{վերնագիր}}} {{{վայր}}}. — ISBN 5-9900384-3-7.
- ↑ «Интерфакс»: Отец Иоанн Охлобыстин хочет оставить служение священника(ռուս.)
- ↑ Патриарх Кирилл отстранил от служения отца Иоанна Охлобыстина - Lenta.ru(ռուս.)
- ↑ Интерны. История болезни(ռուս.)
- ↑ Иван Охлобыстин: «В новом „Служебном романе“ снялся исключительно ради денег
- ↑ Охлобыстин отказался выдвигаться в президенты
- ↑ Первый канал: Первый раз в "Первый класс"(ռուս.)
- ↑ Expert.ru: Это что-то психическое(ռուս.)
- ↑ Доктрина-77 Ивана Охлобыстина(ռուս.)
- ↑ Life News - Охлобыстин возглавит «Правое дело(ռուս.)
- ↑ Русские Новости: Охлобыстин возглавит "Правое Дело"(ռուս.)
- ↑ Аргументы и Факты, 18 апреля 2012 - Священнослужитель Иван Охлобыстин создал свою партию(ռուս.)
- ↑ Интерфакс: В чем сила «Правого дела»(ռուս.)
- ↑ «Мания Жизели» на сайте kinoros.ru(ռուս.)
- ↑ Иван Охлобыстин (Чужой)на сайте inoekino.ru(ռուս.)