Իմ զարմիկ Վիննին
| Իմ զարմիկ Վիննին My Cousin Vinny |
|
| Ժանր | կատակերգություն |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1992 |
| Պրեմիերա | մարտի 13, 1992 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Ջոնաթան Լինն |
| Պրոդյուսեր | Դեյլ Լենոր Պոլ Շիֆֆ |
| Սցենարիստ(ներ) | Դեյլ Լենոր |
| Դերակատարներ | Ջո Պեշի Մարիսա Թոմեյ Ռալֆ Մաչինո |
| Օպերատոր | Պիտեր Դեմինգ |
| Երաժշտություն | Ռենդի Էդելման |
| Մոնտաժ | Տոնի Լոմբարդո Ստեֆան Ռիվկին |
| Ընկերություն | 20th Century Fox |
| Տևողություն | 120 րոպե |
| Բյուջե | 11,000,000 $ |
| Շահույթ | 64 088 552 $ |
| IMDb | ID 0104952 |
Իմ զարմիկ Վիննին (անգլերեն՝ My Cousin Vinny), 1992 թվականին նկարահանված ամերիկյան կատակերգական ֆիլմ Ջո Պեշիի ու Մարիսա Թոմեյի գլխավոր դերակատարմամբ: Մարիսա Թոմեյը Օսկար է ստացել երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում, իսկ Ջո Պեշին Ամերիկյան կատակերգական մրցանակ:
[խմբագրել] Սյուժե
Երկու երիտասարդներ` Բիլլի Գամբինան և Ստեն Ռոտենստայնը, անցնելով ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի փոքրիկ քաղաքներից մեկով, որտեղ մտնելով քաղաքի խանութներից մեկը, ակամայից դառնում են խանութի տիրոջ սպանության համար մեղադրվող: Նյու Յորքից նրանց օգնության է գալիս Բիլլիի բարեկամ Վիննի Գամբինին և նրա ընկերոհին Մոնա Լիզա Վիտին: Վիննին ավարտել է իրավաբանական քոլեջ, սակայն երբեք չի աշխատել որպես փաստաբան:
Փորձելով պաշտպանել Բիլլիին և Ստենին, նա ինքն է հայտնվում բանտում, որտեղ ինքնուրույն սկսում է ձեռք բերել իրավաբանի գիտելիքներ և մտածողություն: Մոնա Լիզան օգնում է Վիննին ամեն հնարավորության դեպքում, իսկ վերջում դառնում է անգնահատելի փորձագետ դատավարության գլխավոր հարցի ժամանակ:
[խմբագրել] Դերերում
| Դերակատար | Դեր |
|---|---|
| Ջո Պեշի | Վիննի Գամբինի Վինսենթ ԼաԳարդիա |
| Մարիսա Թոմեյ | Մոնա Լիզա Վիտի Վիննիի ընկերուհի |
| Ռալֆ Մաչիո | Ուիլյամ Բիլլի Գամբինի |
| Միտչել Ուիտֆիլդ | Ստեն Ռոտենստայն |
| Ֆրեդ Գուինն | Չեմբեռլեն Հոլլեր դատավոր |
| Լեյն Սմիթ | Ջիմ Տրոտտեր կրտսեր |
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Իմ զարմիկ Վիննին(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Իմ զարմիկ Վիննին»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Իմ զարմիկ Վիննին»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Իմ զարմիկ Վիննին(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Իմ զարմիկ Վիննին»(ռուս.) ֆիլմը «kinopoisk» կայքում: