Իլչո Նաումոսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլչո Նաումոսկի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իլչո Նաումոսկի
Ազգությունը մակեդոնացի
Քաղաքացիությունը Հյուսիսային Մակեդոնիա Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 29, 1983(1983-07-29)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Պրիլեպ (ՀՍՖՀ)
Հասակ 191 սմ
Քաշ 85 կգ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1993-1995 Կորնեբուրգ
1995-2000 Ռապիդ
2000-2001 Շտոկկերաու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2002 Կլիգենբախ
2002-2004 ԳԱԿ 22 (8)
2004 Մալատյասպոր 3 (0)
2005 Կատանիա 0 (0)
2005-2013 Մատերսբուրգ 227 (51)
2013 Ինտեր (Բաքու) 4(0)
2014 Վարդար 3(2)
Ազգային հավաքական
2003-2012 Մակեդոնիա 43 (8)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իլչո Նաումոսկի (մակեդոներեն՝ Илчо Наумоски, հուլիսի 29, 1983(1983-07-29)[1][2], Պրիլեպ, ՀՍՖՀ), մակեդոնացի ֆուտբոլիստ, որը խաղացել է հարձակվողի դիրքում։ Նա խաղացել է Մակեդոնիայի ազգային հավաքականում։ Ունի նաև Ավստրիայի քաղաքացիություն։

Ակումբային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել «Կորնեբուրգ», վիեննական «Ռապիդ» և «Շտոկկերաու» երիտասարդական ակումբներում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է 2001 թվականին «Կլիգենբախ» ակումբում։ 2002 թվականին տեղափոխվել է ավստրիական ԳԱԿ ակումբ։ Ակումբում անցկացրել է երկու մրցաշրջան։ 2004 թվականին մեկնել է Թուրքիա, հանդես է եկել «Մալատյասպոր» ակումբի կազմում։ 2005 թվականին տեղափոխվել է իտալական Կատանիա, որում ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Վերադարձել է Ավստրիա և պայմանագիր ստորագրել «Մատերսբուրգ» ակումբի հետ։ «Մատերսբուրգ» ակումբի կազմում առաջին հանդիպումը անցկացրել է 2005 թվականի հուլիսի 20-ին՝ «Ռեդ Բուլ» ակումբի դեմ[3]։ Ակումբի կազմում առաջին գոլը խփել է 2005 թվականի օգոստոսի 14-ին՝ «Ռիդ» ակումբի հետ հանդիպման ժամանակ՝ ձևակերպելով դուբլ[4]։

2013 թվականին չորս հանդիպում է անցկացրել Բաքուի «Ինտեր» ակումբում։ 2014 թվականին տեղափոխվել է մակեդոնական «Վարդար», բայց մարտի 15-ին «Ռաբոտնիչկի» ֆուտբոլային ակումբի հետ[5] խաղի մեկնարկում կոտրել է ոտքը։ Վիրահատությունից 5 օր հետո սայթաքել և կոտրվածք է ստացել ոտքի նույն հատվածում[6]։

Միջազգային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակեդոնիայի կազմում առաջին հանդիպումն անցկացրել է 2003 թվականի փետրվարի 9-ին՝ Խորվաթիայի հավաքականի հետ ընկերական խաղում։ 2003 թվականի օգոստոսի 20-ին Ալբանիայի դեմ խաղում խփել է առաջին գոլը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլչո Նաումոսկի» հոդվածին։