Վարդար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդար գետ

Վարդար (անգլ.՝ Vardar), գետ Հունաստանում։ Երկարությունը 388 կմ է, ավազանը՝ 25,4 հազար կմ2։ Սկսվում է Մակեդոնական լեռներից, հոսում միջլեռնային գոգավորություններով և թափվում Եգեյան ծովի Թերմաիկոս ծոցը։ Ջրի միջին ծախսը 151 մ3/վրկ է։ Ստորին հոսանքում նավարկելի է։ Վարդարի ափին են Սկոպիե, Տիտով Վելես քաղաքները։