Իզիդոր Շարանևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզիդոր Շարանևիչ
Ծնվել էփետրվարի 16, 1829(1829-02-16)[1]
Kozari, Ռոգատինի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ
Մահացել էդեկտեմբերի 4, 1901(1901-12-04) (72 տարեկան)
Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունպատմաբան, հնագետ և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Լվովի համալսարան և Ստավրոպիգեական ինստիտուտ
Գործունեության ոլորտպատմություն
ԱնդամակցությունՈւսուցման ակադեմիա
Ալմա մատերԼվովի համալսարան
Եղել է գիտական ղեկավարBohdan Lepky?
Հայտնի աշակերտներBohdan Lepky?
Պարգևներ
Երկաթե թագի շքանշան և Pro Ecclesia et Pontifice
 Izydor Sharanevych Վիքիպահեստում

Իզիդոր (Իսիդոր) Իվանի Շարանևիչ (ուկրաիներեն՝ Ізид́ор (Ісидо́р) Шаране́вич , փետրվարի 16, 1829(1829-02-16)[1], Kozari, Ռոգատինի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ - դեկտեմբերի 4, 1901(1901-12-04), Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), ուկրաինացի պատմաբան և հնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1855 թվականին ավարտել է Լվովի համալսարանը։ 1873-1899 թվականներին՝ նույն համալսարանի պրոֆեսոր։ Կրակովի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1873 թ.)։ Հեղինակ է ֆեոդալիզմի դարաշրջանում Արևմտյան Ուկրաինայի պատմությանը վերաբերող ավելի քան 120 աշխատությունների, որոնցում անդրադարձել է նաև արևմտաուկրաինական հողերում հայկական գաղթավայրերի առաջացման (XI-13-րդ դարեր) հարցին։ «Հին Լվովը» (1862 թ., ուկրաիներեն) մենագրությունում արժանվույն է գնահատել հայերի դերը քաղաքի կյանքում, ցույց տվել, որ հայերն այնտեղ հաստատվել են նրա հիմնադրումից (13-րդ դարի կես) անմիջապես հետո, զբաղվել առևտրով, ծառայել իշխանի պահակազորում, մասնակցել քաղաքի կառավարմանը։ Մեկ այլ մենագրությունում Շարանևիչը ենթադրել է, որ Լվովի առաջին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Հովհանը, 13-14-րդ դարերում եղել է հայկական եկեղեցի։ «Հայերը Ռուսիայում և Պոդոլիեում» (1868 թ., ուկրաիներեն) աշխատությունում (ուկրաինական պատմագրության մեջ հայերին նվիրված առաջին գիտական ակնարկն է) վերլուծել է դեպի Ուկրաինա հայերի արտագաղթի պատճառները, Ուկրաինայի հայկական գաղթավայրերը դիտել մի ամբողջություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wurzbach D. C. v. Szaraniewicz, Isidor (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 41. — S. 175.
  2. Степанович К. Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 393. — ISBN 978-966-8955-00-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզիդոր Շարանևիչ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 462