Ժբրան Խալիլ Ժբրան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Kgibran.jpg

Ժբրան Խալիլ Ժբրան (անգլերեն՝ Gibran Khalil Gibran, արաբերեն՝ جبران خليل جبران) (Հունվարի 6, 1883Ապրլի 10, 1931) - լիբանանցի ամերիկացի գրող և բանաստեղծ։

Խալիլ Ժբրան, լուսանկար Fred Holland Day–ից, 1898 թ.

Խալիլ Ժբրանը ծնվել է Լիբանանի Բշար գյուղում։ Վաղ հասակից նա տեղափոխվել է Ամերիկա (Բոստոն), երկար տարիներ ապրել և ուսում է առել Եվրոպայում։

Խալիլ Ժբրանը ապրել է ընդամենը 48 տարի, սակայն թողել է գրական հարուստ ժառանգություն, և՛ արձակ և՛ չափածո` գրված անգլերենով և արաբերենով` «Կոտրած թևեր», «Խենթը», «Ռահվիրան», «Հիսուս, Մարդու որդի», «Երկրային աստվածներ», «Թափառականը», «Մարգարեի պարտեզը» և այլն:

Խալիլ Ժբրանի հուշարձանը Վաշինգտոնում


[խմբագրել] Հղումներ

«Ազգ» օրաթերթ։