Ժայռային ծիծեռնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cragmartin22.jpg

Ժայռային ծիծեռնակ (Ptyonoprogne rupestris) - ծիծեռնակների ընտանիքի պատկանող թռչուն։

Ժայռային ծիծեռնակի գլուխը և մեջքը բաց մոխրագույն ենմ կոկորդը, կտնառքը և կուրծքը` շիկավուն երանգով, պոչի և թևերի ստորին մակերեսը` մուգ դարչնագույն, որովայնը` մոխրաշիկավունԼ Պոչի սրանկյուն կտրվածքը թույլ է արտահայտված, փետուրների ծայրին կան սպիտակ պտեր։ Քաշը` 20-25 գ, թևի երկարությունը` 121-134 մմ։

ՀՀ-ում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ ամսին, չուի ընթացքում կազմում է փոքր խմբեր կամ չվում զույգերով։ Չնայած փոքր թվաքանակին` լայնորոն տարածված թռչուն է, նախապատվությունը տալիս է գետաբերանների, ձորերի, խորխորատների զառիթափ լերկ ժայռերին։ Տարածված է հանրապետության բոլոր լեռնային շրջաններում։ Հաճախ կարելի է հանդիպել Երևանի շրջակայքում, Հրազդանի ձորում։ Բույնը կիսափսեի ձև ունի, ծեփում է կավից` ժայռերի վրա։ Մայիս ամսին դնում է 3-4 սպիտակ, բաց շագանակագույն պտերով ձվեր։ Բնադրվում է զույգերով կամ փոքր խմբերով: Երգը մեղմ ծլվլոցի է նման։ Սնվում է թռիչքի ընթացքում` թռչող միջատներով:

Տարածված է Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում և Ասիայում։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ», էջ 20. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով