Թուրքիայի գետեր
Թուրքիայի գետեր, հիմնականում, սահանքավոր և ոչ նավարկելի գետեր Թուրքիայում։ Որոշ գետեր անգամ ցամաքում են[1]։ Թուրքիայի արևմուտքում գտնվող գետերին բնորոշ է վարարումը՝ գարնանը և ձմռանը, իսկ ամռանը այդ գետերը ջրազրկվում են։ Թուրքիայի արևելքում գտնվող գետերին բնորոշ է վարարումը գարնանը և ամռանը, ինչը մեծապես կապված է լեռներում ձնհալի հետ։
Թուրքիայի տարածքը բաժանված է Պարսից ծոցի (խոշոր գետերն են Տիգրիսը և Եփրատը), Կասպից ծովի (Կուր, Արաքս), Սև ծովի (Եշիլ Իրմակ, Կզըլ Իրմակ, Ճորոխ, Սակարիա), Մարմարա ծովի, Էգեյան ծովի և Միջերկրական ծովի ավազանների միջև։ Կան նաև մի քանի աղի լճեր, որոնցից ամենախոշորն են Վանա լիճ և Թուզ լիճը։ Թուրքիայի եվրոպական մասի ամենախոշոր գետը Մարիցա գետն է, որը պատկանում է Էգեյան ծովի ավազանին և հոսում է Թուրքիայի ստորին հոսանքներում[2]։
Խոշոր գետերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետ | Երկարություն, կմ | Ակունք |
---|---|---|
Եփրատ* | 2736 | Պարսից ծոց |
Տիգրիս* | 1850 | Պարսից ծոց |
Կուր* | 1515 | Կասպից ծով |
Կզըլ Իրմակ | 1350 | Սև ծով |
Արաքս* | 1072 | Կուր |
Սակարիա | 824 | Սև ծով |
Արածանի | 722 | Եփրատ |
Օրոնտես* | 571 | Միջերկրական ծով |
Սեյհան | 560 | Միջերկրական ծով |
Մեծ Մենդերես | 548 | Էգեյան ծով |
Խաբուր* | 486 | Էգեյան ծով |
Մարիցա* | 480 | Էգեյան ծով |
Ջեյհան | 474 | Միջերկրական ծով |
Մեծ Զաբ* | 473 | Տիգրիս |
Կարասու | 450 | Եփրատ |
Պորսուկ | 448 | Սակարիա |
Ճորոխ* | 438 | Սև ծով |
Եշիլ Իրմակ | 418 | Սև ծով |
Գեդիզ | 401 | Էգեյան ծով |
Տունջա* | 350 | Մարիցա |
Սիմավ | 321 | Մարմարա ծով |
Գայլ գետ | 320 | Եշիլ Իրմակ |
Զամանտը | 308 | Սեյհան |
* Գետը հոսում է ոչ միայն Թուրքիայի տարածքով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Энциклопедия: города и страны. — 2008.
- ↑ Главный редактор А. М. Прохоров Большая советская энциклопедия. — Москва: «Советская энциклопедия», 1969-1978.