Սեյհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեյհան գետ

Սեյհան (թուրք.՝ Seyhan, նախկինում Սարոս), գետ Թուրքիայում։ Սեհյան է կոչվում Գյոկսու (Շղրկա) ձախակողմյան վտակն ընդունելուց հետո։ Երկարությունը 516 կմ է, ավազանը՝ 20,7 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Թեջեր լեռնաշղթայի (Կիլիկիա) հարավային լանջից, հոսում հյուսիսից հարավ Կենտրոնական Տավրոսի նեղ կիրճով, ապա Չուքուրովա (ձորադաշտ, Ալեաց դաշտ) դաշտավայրով (ստորին հոսանքում) և թափվում Միջերկրական ծովի Մերսինի ծոցը։ Սնումը աանձրևային է, հորդանում է գարնանը, ծանծաղում՝ ամառ-աշուն ամիսներին։ Ջրի միջին ծախսը Ադանա քաղաքի մոտ մինչև 200 մ³։ Ադանայի մոտ 1955-ին կառուցվել է հիդրոհանգույց (ամբարտակի բարձրությունը 57 մ է, ջրամբարի երկարությունը՝ 45 կմ)։ Կա ՀԷԿ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png