Թուզ լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուզ լիճ

'
Կոորդինատներ
Տեղագրություն Փոքր Ասիա թերակղզի
Երկարություն 80 կմ
Լայնություն 50 կմ
Ավազանի մակերեսը 11.900 կմ²
Ամենամեծ խորությունը 1.5 մ
Միջին խորությունը 0.5 մ
Աղիությունը 340 ‰
Վիքիպահեստում

Թուզ, անհոսք, աղի լիճ Թուրքիայի տարածքում՝ գտնվում է Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական մասում, մայրաքաղաք Անկարայից 150 կմ դեպի հարավ-արևելք։ Մեծությամբ երկրորդ լիճն է Թուրքիայում։ Աղիությամբ երկրորդն է աշխարհում՝ աղիությունը կազմում է 340 ‰։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 905 մ է։ Լիճն ունի 80 կմ երկարություն, 50 կմ լայնություն, իսկ մակերեսը 1500 կմ քառակուսի է։ Լիճը լրացնում տեկտոնական դեպրեսիան Թուրքիայի կենտրոնական սարահարթում։ Լիճը ընկած է երկու խոշոր գետերի միջև, սնվում է ստորերկրյա աղբյուրներից և տարափից:Այնտեղ, որտեղ ընկած է լիճը կան ջրանցքներ և առուներ, որոնք առաջացրել են ճահիճներ:Ամռանը գոլորշիացման պատճառով Թուզ լիճը կորցնում է ջրի մեծ մասը, դրա համար ձևավորվում է աղի միջին շերտ, որի հաստությունը կազմում է 30 սանտիմետր։ Ձմռանը աղը լուծվում է և լիճը վերադառնում է իր նախկին տեսքին։ Լիճը արդյունահանում է տարեկան 70 տոննա աղ, որը արտահանվում է Թուրքիայի կողմից։ Աղը որոշում է արդյունաբերական գործունեության ուղղությունը, որը հիմնականում կապված է մաքրման ու վերամշակման հետ։ Լիճը շրջապատված է վարելահողերով, միայն հարավում և հարավ-արևմուտքում հողի չի կարող մշակվել, քանի որ շրջապատված է աղակալված հողերով։ 2001 թվականին Թուզ լիճը և հարակից տարածքները հռչակվեցին պահպանվող տարածք։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Фотографии озера Туз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուզ լիճ» հոդվածին։