Թոմ Լանուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Լանուա
Ծննդյան անունհոլ.՝ Tom Emiel Gerardine Aloïs Lanoye
Ծնվել էօգոստոսի 27, 1958(1958-08-27)[1][2] (65 տարեկան)
ԾննդավայրՍինթ-Նիքլաս, Սինթ-Նիքլաաս, Արևելյան Ֆլանդրիա, Բելգիա
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, գրող, սյունակագիր, դերասան, կատարող, ստեղծող, թարգմանիչ և հրապարակախոս
Լեզուհոլանդերեն
Քաղաքացիություն Բելգիա
ԿրթությունԳենտի համալսարան
Պարգևներ
Կայքlanoye.be
 Tom Lanoye Վիքիպահեստում

Թոմ Լանուա ( հոլ.՝ Tom Lanoye (Tom Emiel Gerardine Aloïs Lanoye), օգոստոսի 27, 1958(1958-08-27)[1][2], Սինթ-Նիքլաս, Սինթ-Նիքլաաս, Արևելյան Ֆլանդրիա, Բելգիա), ֆլամանդացի ժամանակակից բազմաժանր գրող. բանաստեղծ է, արձակագիր, թատերագիր, ժուռնալիստ-սյունակագիր, սցենարիստ։ Ծնվել է բելգիական Սինթ Նիքլաս քաղաքում։ Գենտի համալսարանում գերմանական փիլիսոփայություն ու սոցիոլոգիա է ուսումնասիրել և ուսանողական տարիներին էլ սեփական միջոցներով հրատարակել է իր առաջին գիրքը։ Ապրում և աշխատում է Անտվերպենում և Քեյփթաունում։ Առավել շատ ընթերցվող և մեծարանքի արժանացած գրողներից մեկն է այն երկրներում, որտեղ տարածված է նիդերլանդերենը (Նիդերլանդներում և Ֆլանդրիայում)։ Լանուայի գրքերը թարգմանվել են և նրա պիեսները ներկայացվել են ավելի քան տասը լեզուներով։ Նրա մի շարք երկեր, այդ թվում՝ Alles moet weg վեպը, էկրանավորվել են[3]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 - Maar nog zo goed als nieuw (բանաստեղծություններ)
  • 1981 - Նեոն: Een elegisch rockgedicht (բանաստեղծություններ)
  • 1982 - Gent-Wevelgem (բանաստեղծություններ)
  • 1983 - De nagelaten gedichten (բանաստեղծություններ)
  • 1983 - De glazen klomp (բանաստեղծություններ)
  • 1983Rozegeur en Maneschijn (էսսե)
  • 1984 - In de Piste (բանաստեղծություններ)
  • 1984 - Բագեր (բանաստեղծություններ)
  • 1985Een slagerszoon met een brilletje (պատմվածքներ)
  • 1986 - Het cirkus van de slechte smaak (քննադատություն)
  • 1988 - Alles moet weg (վեպ)
  • 1989 - Vroeger was ik beter (էսսե)
  • 1989 - De Canadese Muur (պիես, Հերման Բրյուսելմանսի համահեղինակությամբ)
  • 1989 - Gespleten en bescheten (քննադատություն)
  • 1990 - Hanestaart (բանաստեղծություններ)
  • 1991Kartonnen dozen (վեպ)
  • 1991 - Blankenberge (պիես)
  • 1991Bij Jules en Alice (պիես)
  • 1992 - Doen! (էսսե)
  • 1993 - De schoonheid van een total loss (էսսե)
  • 1993 - Celibaat (պիես, Գերարդ Վալսհապի ստեղծագործությունների հիման վրա)
  • 1994 - Spek en bonen (պատմվածքներ)
  • 1994 - Maten en gewichten (քննադատություն)
  • 1997 - Het goddelijke monster (վեպ)
  • 1997 - Ten oorlog (պիես, Լյուկ Պերսևալի համահեղինակությամբ, հիմնված Շեքսպիրի պիեսների վրա)։
  • 1999Zwarte Tranen (վեպ)
  • 2001 - Tekst & uitleg/Woorden met vleugels (քննադատություն)
  • 2001 - Mamma Medea (պիես, ըստ Եվրիպիդեսի և Ապոլոնիուս Հռոդոսացու)
  • 2002 - Niemands Land (բանաստեղծություններ)
  • 2002 - Boze Tongen (վեպ)։ « Ոսկե բու » գրական մրցանակ գեղարվեստական գրականության ասպարեզում և ընթերցողների համակրանքը շահած երկի մրցանակ։
  • 2003 - Veldslag voor een man alleen (պիես)
  • 2004Diplodocus Deks (պիես)
  • 2004 - De Jossen (պիես)
  • 2004 - Overkant (բանաստեղծություններ)
  • 2004 - Het vroegste vitriool (քննադատություն)
  • 2004 - Vitriool voor gevorderden (քննադատություն)
  • 2005 - Stadsgedichten (բանաստեղծություններ)
  • 2005 - De meeste gedichten (բանաստեղծություններ)
  • 2005 - Fort Europa (պիես)
  • 2006Het derde huwelijk (վեպ)
  • 2006 - Mefisto for ever (պիես՝ հիմնված Կլաուս Մանի Մեֆիստոֆել վեպի վրա)
  • 2007 - Schermutseling (քննադատություն)
  • 2008թ. ՝ Atropa: De wraak van de vrede (պիես, ըստ Եվրիպիդեսի, Ջորջ Բուշի, Դոնալդ Ռամսֆելդի և Կուրցիո Մալապարտեի)
  • 2008Sprakeloos (վեպ)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. Թոմ Լանուա Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Լանուա» հոդվածին։