Թոմսոն Վիլյամ (Կելվին)
| Թոմսոն Վիլյամ (Կելվին) | |
|---|---|
(ֆիզիկոս) |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | William Thomson, 1st Baron Kelvin |
| Ծննդյան օր՝ | հունիսի 26, 1824 |
| Ծննդավայր՝ | Բելֆաստ |
| Վախճանի օր՝ | դեկտեմբերի 17, 1907 |
| Վախճանի վայր՝ | Լոնդոն |
Թոմսոն Վիլյամ(անգլ. William Thomson, 1st Baron Kelvin, ծնվ. 1824 թ.հունիսի 26 - ին, Բելֆասթ, - մահ.1907 թ. դեկտեմբերի 17 Լոնդոն )- անգլիացի ֆիզիկոս։ Վիլյամ Թոմսոն ավարտել է Քեմբրիջի համալսարանը 1846 - 1899 թթ. եղել է Գլազգո յի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի ղեկավարը, 1904 թ. նաև այդ համալսարանի նախագահը։ 1851 թ նա ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1890 - 1895 թթ. եղել է այդ ընկերության նախագահը։ Գիտության մեջ ունեցած իր ակնառու վաստակի համար 1892 թ. Թոմսոնն ստացել է լորդի տիտղոս և կոչվել լորդ Կելվին։ Թոմսոնը մշակել է մեթոդ, որը թույլ տվեց լուծել էլեկտրատեխնիկայի, մագնիսաստիկայի, ջերմահաղորդակցության տեսության մի շարք բարդ խնդիրներ։ Թոմսոնին է պատկանում թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի ձևակերպումներից մեկը, որի հիման վրա ապացուցվել է, որ երկրորդ կարգի հավերժական շարժիչ (մեքենա, որը էներգիան ամբողջությամբ վերածում է աշխատանքի) չի կարող գոյություն ունենալ։ Ջոուլի հետ բացահայտել է, որ ծակոտկեն միջնորմով իրական գազերի դանդաղ հոսույթի ժամանակ դրանց ջերմաստիճանը փոխվում է , որը գիտության մեջ հայտնի է «Ջոուլ - Թոմսոնի Էֆեկտ» անունով։ Նա ուսումնասիրել է նաև բյուրեղների մագնիսական հատկությունները , բացահայտել ֆեռոմագնիսների տեսակարար ջերմահաղորդականության կախումը դրանց մագնիսացումից (Թոմսոնի Էֆեկտ), ստեղծել մի շարք գերզգայուն էլեկտրաչափեր, համապիտանի կողմնացույց և այլ սարքեր։
Միավորների միջազգային համակարգում 1 Կ ջրի եռակի կետի թերմոդինամիկական ջերմաստիճանի 1/273,16 մասն է։ 1 Կ = 1C
[խմբագրել] Աղբյուրներ
- Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1, հատոր 1:Երևան 2008, էջ 323