XVI դարում թուրքական տիրապետության տակ ընկնելուց հետո Գնունիքը և Ամյուկը դարձել են Վանի փաշայի թիմարը (հողատիրույթը), որտեղից առաջացել է գավառի Թիմար անվանումը։
Արևմուտքում՝ լճափի երկայնքով, ձգվում էր կաղնու անտառներով ծածկված Էրերինի լեռնաշղթան` Ս. Սահակ (Խաչգլուխ կամ էրերին, 2250 մ) լեռնագագաթով, իսկ հյուսիսում` Խանագահի լեռները[2]։