Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցի (գիրք)
Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցի | |
---|---|
Գրքի կազմերեսը | |
Հեղինակ | Սամվել Կարապետյան |
Տեսակ | գիրք |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
Նկարագրում է | Թբիլիսի քաղաքում գտնվոող հայկական առաքելական Սուրբ Նշան եկեղեցու պատմությունը, ներկա վիճակը, շինության շուրջ ստեղծված հայ-վրացական հակամարտությունը |
Շարք | «Վավերագրեր հայ ճարտարապետության» |
Հաջորդ | Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցի (դեռ չի հրատարակվել) |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակման տարեթիվ | 2012 թվական |
ԳՄՍՀ | ISBN978-9939-843-03-2 |
Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/31.pdf |
Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցի (անգլ.՝ Sourb Nshan Sourb Nikoghayosi Church, Tbilisi, ռուս.՝ Церковь сурб Ншан сурб Никогайоса (Светой Николая) города Тбилиси), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2012 թվականին հրատարակված «Վավերագրեր հայ ճարտարապետության» շարքի թվով 1-ին գիրքը։ Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Գիրքը ներկայացնում է Թբիլիսի քաղաքի հայկական նշանավոր հուշարձաններից մեկի՝ Սուրբ Նշան եկեղեցու պատմությունը։ Աշխատությունում քննության է ենթարկված մատենագրական և վիմագրական (այդ թվում` նորահայտ) փաստերը, որոնց հիման վրա հեղինակը հաստատում է եկեղեցու հայկական լինելը։ Ներկայացված են նաև պատմական և ժամանակակից լուսանկարներ[1][2][3][4]։ Աշխատության հրատարակմանը նպաստել են Արթուր և Լիլի Սերեդյանները[1]։
Աշխատության հեղինակ Սամվել Կարապետյանի կարծիքով «Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցի» գրքի հրատարակմամբ ապացուցել է, որ Թբիլիսի քաղաքում գտնվող Սուրբ Նշան եկեղեցին հանդիսանում է հայկական[2][3][4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցի» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (արխիվացված)։
- ↑ 2,0 2,1 «Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու հայկական լինելու փաստերը ամբողջացել են մեկ գրքում» (արխիվացված)։
- ↑ 3,0 3,1 «Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցու հայկականությունն ապացուցող գիրք է հրատարակվել» (արխիվացված)։
- ↑ 4,0 4,1 «Վրաստանում գտնվող բազմաթիվ հայկական եկեղեցիներից միայն 6-ի նկատմամբ է վերադարձման խնդիր ներկայացվել. Սամվել Կարապետյան»(չաշխատող հղում) (արխիվացված)։