Թալին (Սիրիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թալին (այլ կիրառումներ)
Քաղաք
Թալին
արաբ․՝ تالين‎‎
ալ-Նուսայրիայի լեռներ
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՏարտուսի մարզ
ՄինտակաԲանիասի գավառ
ՆահիյաԹալինի շրջան (Սիրիա)
ԲԾՄ565 մ
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն2200 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Կրոնական կազմալավիներ
Ժամային գոտիUTC+2
Թալին (Սիրիա) (Սիրիա)##
Թալին (Սիրիա) (Սիրիա)

Թալին (արաբ․՝ تالين‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Տարտուսի մարզում։ Հանդիսանում է Բանիասի գավառի 7 շրջաններից մեկի՝ Թալինի շրջանի կենտրոնը։ 2004 թվականի տվյալներով շրջանն ուներ 7000 բնակիչ՝ հիմնականում արաբներ[1]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալինը գտնվում է Բանիաս նավահանգստից 13 կմ արևելք, շրջակայքում կան երեք գյուղեր՝ ալ-Զիռառիա, Ջիլեյթի և Ալթուն ալ-Մուռակկաբ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը հասնում է 2200 մարդու։ Քաղաքի մեջ են մտնում նաև մի քանի գյուղական համայնքեր՝ արվաձանի կարգավիճակով։ Տարածքը կազմում է 85 քառ.կմ, ունի 330 տուն։

Տնետսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած է գյուղատնտեսությունը, հատկապես՝ երկրագործությունը։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, գարի) մշակմամբ, այգեգոգրծությամբ (ձիթապտուղ, ընկույզ, նուռ, թուզ) և խաղողագործությամբ։ Ոռոգվում է Բիլուզա և Սալիհ աղբյուրների ջրով։

Արդյունաբերությունը զարգացած չէ, չկան գործարաններ ու ֆաբրիկաներ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալինում կան տարրական ու միջնակարգ դպրոցներ։ Բարձր է առողջապահության մակարդակը՝ 85 տոկոս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար, 2004