Ալ-Կամսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալ-Կամսիա
արաբ․՝ القمصية‎‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄարզՏարտուսի մարզ
Մինտակաալ-Շեյխ Բադրի գավառ
ՆահիյաԱլ-Կամսիայի շրջան
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն2 244 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Ժամային գոտիUTC+2
Ալ-Կամսիա (Սիրիա)##
Ալ-Կամսիա (Սիրիա)

Ալ-Կամսիա (արաբ․՝ القمصية‎‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Հանդիսանում է Տարտուսի մարզի ալ-Շեյխ Բադրի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Կամսիա քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 550 մ բարձրության վրա։ Նրանից ոչ հեռու գտնվում են ալ-Աննազա, Ալ-Շեյխ Բադր քաղաքները և մի քանի գյուղեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի տվյալներով՝ Ալ-Կամսիայում բնակվում էր 2 244 մարդ, հիմնականում՝ արաբներ[1]։ Շրջակա գյուղերը կազմում են Ալ-Կամսիայի շրջանը՝ 12 000 մարդ բնակչությամբ (շրջկենտրոնի հետ)։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ավելի կոնկրետ՝ երկրագործությունը։ Դրան նպաստում է միջերկրածովյան մեղմ ու խոնավ կլիման։ Տարածված է այգեգործությունը. մշակում են զեյթուն, արևադարձային և մերձարևադարձային մրգեր, կան ցորենի ու գարու դաշտեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար, 2004