Էրո (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրո
Hérault
Զինանշան
Blason département fr Hérault.svg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Լանգեդոկ-Ռուսիլյոն
Վարչկենտրոն Մոնպելյե
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (1999)
896 441 (22րդ տեղ)
Խտություն 150 մարդ/կմ²
Տարածք 6 101 կմ²
Էրո վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Էրո (ֆրանսերեն՝ Hérault), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավում, Միջերկրական ծովի մոտ։

  • Էրո դեպարտամենտի կարգային թիվն է՝ 34։

Պատմությունը[խմբագրել]

Էրոն Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790թ. մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։ Կազմավորվել է նախկին Լանգեդոկ գավառի տարածքի մի մասից։

20-րդ դարի սկզբի տնտեսական ճգնաժամի հետևանքով տարածաշրջանում մեծ անկում ապրեց խաղողագործությունը և դարձավ հարյուրավոր մանր ձեռնարկությունների ապստամբության պատճառ։ Դա մեծ ճնշում էր Ժորժ Կլեմանսոյի կառավարության վրա։

1956 թվականի ձմռան խիստ սառնամանիքները մեծ վնաս հասցրեցին ձիթենիներին և ձիթապտղի արտադրությունը չէր վերականգնվում մինչև 80-ականների վերջը։ Այդ ժամանակներում փակվել էին ձեռնարկություններից շատերը։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել]

Մակույկներով թիավարություն Էրո գետում:

Էրո դեպարտամենտը գտնվում է գտնվում է Միջերկրական ծովի մոտ։ Կարևոր գետերն են Օրի, Էրո, Վիդուրլ գետերը։ Երեք կողմերից Էրոյին շրջապատում են Օդ, Թարն, Ավերոն և Գար դեպարտամենտները։

  • Տարածքը 6 101 քառ.կմ է, ունի 343 համայնք։

Տնտեսությունը[խմբագրել]

Զարգացած է տուրիզմը։
Արդյունահանվող օգտակար հանածոներից են երկաթը, քարածուխը, մարմարը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]