Ավերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավերոն
Aveyron
Զինանշան
Blason12.PNG
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Հարավ-Պիրենեյներ
Վարչկենտրոն Ռոդեզ
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (2009) 277 048
Խտություն 32 մարդ/կմ²
Տարածք 8 735 կմ²
Ավերոն վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Ավերոն (ֆր․` Aveyron), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավում:

  • Ավերոն դեպարտամենտի կարգային թիվն է` 12։

Աշխարհագրական բնութագիրը[խմբագրել]

Անունն ստացել է Ավերոն գետից։ Ավերոն դեպարտամենտը գտնվում է մի եռանկյունու կենտրոնում, որը ձևավորում են երեք քաղաք՝ Թուլուզ, Կլերմոն-Ֆերան և Մոնպելյե։ 8735 կմ2 տարածքով մայրցամաքային Ֆրանսիայի դեպարտամենտների շարքում 5-րդն է։
Տեղանքը հիմնականում լեռնային է, գտնվում է Կենտրոնական ֆրանսիական զանգվածի հարավային մասում։ Ամենաբարձր կետն ունի 1469 մ բարձրություն։

Տուրիզմ[խմբագրել]

Ավեյրոնի մեջ է մտնում Սեվենի ազգային զբոսայգու մի մասը։ Զբոսաշրջիկներին լավ հայտնի է բարձր բլրի վրա կառուցված Նաժակ ամրոցի ավերակները, ինչպես նաև դոլմեններով հարուստ Մարտյելի մերձակայքում գտնվող բազմաթիվ դղյակներն ու վանքերը։ Փոքրիկ Միյո քաղաքից երևում է աշխարհի ամենաբարձր կամուրջը՝ Միյո ուղետարը, որի բացումը 2004թ. դեկտեմբերին կատարել է նախագահ Շիրակը։
Ակտիվ ժամանցի տարածված ձևերից են արշավները, ձիավարությունը, ինչպես նաև՝ ձկնորսությունը և լողը Լևեզյու լճում։ Տեղացիները լավ արհեստավորներ են և Ավերոնում շատ են ձեռքով պատրաստած բազմապիսի իրերը, ինչպես, օրինակ՝ «լագույոլ դանակները»։ Մթերքներից հայտնի է Ռոքֆոր գյուղում պատրաստվող նույնանուն «ռոքֆոր պանիրը» և այլ տեղական ուտեստներ։

Ավերոն դեպարտամենտի հետ կապ ունեցած նշանավոր մարդիկ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]