Գար (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Գար
Gard
Զինանշան
Blason30.PNG
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Լանգեդոկ-Ռուսիլյոն
Վարչկենտրոն Նիմ
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (1999)
623 125 (34րդ տեղ)
Խտություն 110 մարդ/կմ²
Տարածք 5 853 կմ²
Գար վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք

Գար (ֆրանսերեն՝ Gard), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավում։

  • Գար դեպարտամենտի կարգային թիվն է՝ 30։

Պատմությունը[խմբագրել]

Անտիկ ժամանակներում այս տարածքը լավ յուրացրել էին հռոմեացիները։ Այստեղով էր անցնում «Վիա Դոմիցիա» ճանապարհը։

Գար դեպարտամենտի ռելիեֆային քարտեզը:

Տասնիներորդ դարի կեսերին Նիմը, լինելով տեքստիլի առևտրի ավանդական կենտրոն, նպաստեց, որ զարգանա երկաթուղային հաղորդակցությունը, դառնալով կարևոր երկաթուղային հանգույց։ Կառուցվեց մի քանի շքեղ հյուրանոց, երկաթուղու զարգացման հետ նաև արագ աճ ունեցավ գինեգործությունը, սակայն, տնտեսություններից շատերը սնանկացան 1872 թվականի խաղողի փիլոքսերայի ներթափանցումից։

Հին Հռոմի Ժամանակներից մնացած Պոն դյու Գար աքվեդուկը:

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել]

Գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Ելք ունի դեպի Լիոնի ծոցը։ Արևմուտքից, հյուսիսից և արևելքից հարևան է Էրո, Լոզեր, Ավերոն, Բուշ-դյու-Ռոն, Վոկլյուզ և Արդեշ դեպարտամենտներին։ Տարածքը 5 853 կմ2 է։ Ունի 353 համայնք։

Դեպարտամենտն իր անունն ստացել է Գարդոն գետից, որի 2002 և 2003 թվականների վարարումներից տնտեսությունը բավականին տուժել է։

Տեսարժան վայրերը[խմբագրել]

Գերի տարածքի մեջ է մտնում Սեվեն ազգային զբոսայգու մի մասը։
Այստեղ պահպանվել են Հռոմի կայսրության ժամանակների բազմաթիվ շինություններ։
Գար դեպարտամենտում է գտնվում նաև Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում մեծ համբավ ունեցող ածխաթթվային հանքային ջրերի «Պերյե աղբյուրները»։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]