Էնն Սեյմուր Դեյմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնն Սեյմուր Դեյմեր
Ծնվել էնոյեմբերի 8, 1748(1748-11-08)[1]
ԾննդավայրՍևընոքս, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էմայիսի 28, 1828(1828-05-28)[2][3][1][…] (79 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Քաղաքացիություն Անգլիա
Մասնագիտությունքանդակագործ և արվեստագետ
ՈւսուցիչGiuseppe Ceracchi?[4]
ՀայրHenry Seymour Conway?[5][1]
ՄայրLady Caroline Campbell?[5][1]
ԱմուսինMary Berry?[5] և John Damer?[5]
 Anne Seymour Damer Վիքիպահեստում

Էնն Սեյմուր Դեյմեր, ծննդյամբ՝ Կոնվեյ (անգլ.՝ Anne Seymour Damer նոյեմբերի 8, 1748(1748-11-08)[1], Սևընոքս, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մայիսի 28, 1828(1828-05-28)[2][3][1][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), անգլիացի քանդակագործ, Մեծ Բրիտանիայի առաջին կին քանդակագործներից մեկը։

Կենսագրությունը և ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնն Սեյմուր Կոնվեյը ծնվել է 1748 թվականին Սեվենոկսում։ Նա ֆելդմարշալ Հենրի Սեյմուր Կոնվեյի և նրա կնոջ Կարոլինա Քեմփբելլի՝ դուքս Արգայիլի դստեր միակ դուստրն էր։ Էննի մանկությունը անցել է Բերքշիրի հայրական տանը։ Նրա ծնողները շատ էին ճամփորդում, և այդ ժամանակ երեխայի խնամքով զբաղվում էր ընտանիքի բարեկամ և ընկեր Հորաս Ուոլպոլը[6][7]։

Էնն Կոնվեյը սկսեց զբաղվել քանդակագործությամբ Դեվիդ Յումայի ազդեցությամբ, ով նրա հոր մոտ ծառայում էր որպես քարտուղար։ 1767 թվականի հունիսի 14-ին նա ամուսնանում է լորդ Միլտոնի ավագ որդու՝ Ջոն Դեյմերի հետ։ Ամուսնությունն անհաջող էր և յոթ ամիս անց քայքայվեց։ Կնոջ օժիտն ու իր սեփական ժառանգությունը լիովին ծախսելով Դեյմերը 1776 թվականին ինքնասպանություն է գործում։ Ամուսինները զավակներ չունեին[7]։

Բոլոնյան շնիկ։ Կարարայի մարմար, մոտ․ 1782 թվական

Ամուսնու մահից հետո Էնն Սեյմուրը վերականգնեց քանդակագործությամբ զբաղմունքը իր արվեստը բարձր գնահատող Ուոլպոլի հովանավորությամբ։ Այսպես նա գրեց բրդոտ շան կերպարով քանդակներից մեկի մասին.

«Բնական մեծությամբ բոլոնյան շնիկը պարզապես թեթև ու փափուկ մորթիով կենդանի չէ, թվում էր, այն կարող էր մրցակցել Բերնինիի թագավորական հավաքածուի մարմարե քանդակների հետ»[8].:
Էնն Դեյմեր, Նելսոնի կիսանդրի

Էննը ճանաչում էր իր ժամանակների շատ հայտնի մարդկանց, նրանցից էր Ժոզեֆինա Բոգարնեն, ում միջոցով ծանոթանում է Նապոլեոնի հետ։ Նա նաև հանդիպում էր Նելսոնի հետ, ում համարում էր իր ժամանակի մեծագույն անհատականություններից մեկը, և քանդակել է նրա կիսանդրին[9]։

Էնն Սեյմուրը եղել է Թագավորական գեղարվեստական ակադեմիայի պաշտոնական անդամ, բայց 1784-1818 թվականներին այնտեղ ներկայացրել է իր աշխատանքները (ընդհանուր քանակը 32, քիչ քանակությամբ աշխատանքներ)։ Բացի քանդակագործությունից նրան հետաքրքրում էր թատրոնը և նա մասնակցել է սիրողական տեսարաններում։ Էննը շատ էր ճամփորդում, եղել է Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում[10]։

1797 թվականին Ուոլպոլի մահից հետո Էննը ժառանգում է նրա կալվածքը և խոշոր գումար։ Սակայն դժվար էր ղեկավարել մեծ կալվածքը, և ապրելով այնտեղ մի քանի տարի, 1810 թվականին վերադառնում է Լոնդոն։ 1818 թվականին Տուիկենեմում ձեռք է բերում այսպես կոչված Յորք-Հաուս տուն, և այնտեղ է տեղափոխում իր աշխատանքների հավաքածուն[11]։

Էնն Սեյմուր Դեյմերը մահացել է 1828 թվականի մայիսի 28-ին Լոնդոնի իր տանը և հուղարկավորվել է Սանբրիջում (Քենթ) իր մոր կողքին։ Ըստ նրա կտակի, նրան հուղարկավորել են իր քանդակագործական գործիքների և նախկինում իր ննջարանում պահվող իր սիրելի շան ոսկորների հետ[7]։

Դեյմերի քանդակագործական ժառանգությունն իր մեջ ներառում է կենդանիների կիսանդրիների և պատկերների քանդակներ։ Նրան են նաև պատկանում Իսիդան և Հենլի Թեմս կամրջի վրայի Թեմզա գետը խորհրդանշող քանդակներ։ Բացի այդ, Էնն Սեյմուր Դեյմերը հանդիսանում է «Բելմուր» վեպի հեղինակը, որը գրվել է Իսպանիայում և Պորտուգալիայում գտնվելու ժամանակ և հրատարակվել է 1891 թվականին[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Clara Erskine Clement Waters Damer, Mrs Anne Seymour // Women in the Fine Arts, from the Seventh Century B.C. to the Twentieth Century A.D.. — Library of Alexandria, 1984.
  • Jonathan David Gross The Life of Anne Damer: Portrait of a Regency Artist. — Lexington Books, 2013. — 326 p.
  • Jonathan David Gross Biographical Note // Belmour: A Modern Edition. — Northwestern University Press, 2011. — P. 9—16.
  • Percy Noble Anne Seymour Damer: A Woman of Art and Fashion, 1748-1828. — Creative Media Partners, 2019. — 316 p.
  • Leslie Stephen Damer, Anne Seymour // Dictionary of National Biography, 1885-1900. — 1888. — Т. 13. — P. 450—451.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Anne Seymour Damer» (անգլերեն). The Twickenham Museum.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Սեյմուր Դեյմեր» հոդվածին։