Զորանը` իմ ապուշ զարմիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորանը` իմ ապուշ զարմիկը
իտալ.՝ Zoran, il mio nipote scemo
Երկիր Իտալիա
Ժանրկինոկատակերգություն
Թվականսեպտեմբերի 3, 2013[1], հունիսի 19, 2014[2] և օգոստոսի 14, 2014[3][4]
Լեզուիտալերեն
ՌեժիսորՄատեո Օլեոտտո
ԴերակատարներՋուզեպպե Բատիստոն, Ռոբերտո Չիտրան, Տեկո Սելիո[5], Սիլվեն Շոմե[5] և Պետեր Մուսևսկի[5]
Տևողություն103 րոպե

«Զորանը` իմ ապուշ զարմիկը» (իտալ.՝ Zoran, il mio nipote scemo), 2013 թվականին ռեժիսոր Մատտեո Օլեոտտոյի նկարահանած իտալա-սլովենական կինոկատակերգություն[6]։ Ցուցադրվել է Վենետիկի 70-րդ կինոփառատոնի ժամանակ[7]։

2014 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» անվանակարգում[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնալուծված սրիկա Պաոլոն ապրում է Իտալիայի Գորիցա գավառի փոքրիկ քաղաքում, որը սահմանակից է Սլովենիային։ Նրա նախկին կինն ու կնոջ նոր ամուսինը յուրաքանչյուր կիրակի Պաոլոյին ճաշի են հրավիրում, քանի որ նրա ապրուստի պայմանները վատ են։ Սահմանից այն կողմ բնակվող մորաքրոջ մահից հետո Պաոլոն տեղեկանում է, որ ինքը Զորան անունով զարմիկ ունի։ Նա զգում է, որ ճակատագրական մի բան կլինի, եթե ինքը Զորանին ընդունի և գրանցի Շոտլանդիայի բաց մրցաշարի համար։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջուզեպպե Բատտիստոն` Պաոլո Բրեսան
  • Տեկո Չելիո`Գուստինո
  • Ռոկ Պրաշնիկար` Զորան
  • Ռոբերտ Չիտրան` Ալֆիո
  • Մարյուտա Սլամիչ` Ստեֆանիա
  • Ռիկարդո Մարանցանա` Էռնեստո

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանդիսատեսի մրցանակ, FEDIC-ի մրցանակ, FEDEORA-ի ժյուրիի Հատուկ հիշատակում, Լավագույն դերասան, «Որակի պիտակ» մրցանակ, Քննադատների շաբաթ, Վենետիկի միջազգային կինոփառատոն, Իտալիա, 2013
  • Լավագույն համարտադրություն, լավագույն նկարչական ձևավորում, Սլովենական կինոյի փառատոն, Սլովենիա, 2013
  • Հանդիսատեսի մրցանակ, Տարրագոնայի Rec կինոփառատոն, Իսպանիա, 2013
  • Երիտասարդական ժյուրիի մրցանակ, Սոֆիայի միջազգային կինոփառատոն, Բուլղարիա, 2014
  • Հանդիսատեսի մրցանակ, Իտալական կինոյի փառատոն, Պորտուգալիա, 2014
  • Մարիո Վերդոնեի մրցանակ, Լեչեի եվրոպական կինոյի փառատոն, Իտալիա, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. 5,0 5,1 5,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. Jay Weissberg (2013 թ․ հոկտեմբերի 2). «Review: 'Zoran, My Nephew the Idiot'». Variety. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  7. Ilaria Rebecchi (2013 թ․ սեպտեմբերի 6). «Venezia 70 – "Zoran, il mio nipote scemo": un esordio dal Nord-Est tra calici, freccette ed applausi». La Repubblica. Վերցված է 2014 թ․ ապրիլի 13-ին.
  8. «Զորանը՝ իմ ապուշ ազգականը». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]