Զմրուխտե քառասալիկ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զմրուխտե քառասալիկ tabula smaragdina - փաստաթուղթ, որն ավանդույթի համաձայն գրվավել է Հերմես Եռամեծի կողմից զմրուխտե թիթեղի վրա և պահվում էր եգիպտական մի տաճարի գաղտապահոցներում, կամ գտնվել է Հերմեսի դամբարանի վրա Ապոլոնիոս Թիանացու /մ.թ.ա.3-մ.թ.97/ կողմից:

Զմրուխտե քառասալիկի պատկերը զետեղված  Geheime Figuren der Rosenkreuzer (1785)և  Trismosin, La Toyson d'or (1613) ժողովածուներում
Զմրուխտե քառասալիկի պատկերը զետեղված Geheime Figuren der Rosenkreuzer (1785)և Trismosin, La Toyson d'or (1613) ժողովածուներում

[խմբագրել] Զմրուխտե քառասալիկի տեքստը

Ճշմարիտ եմ ասում`

Այն ինչ ներքևում է, մնան է նրան, ինչ վերևում է, իսկ այն, ինչ վերևում է նման է նրան, ինչ ներքևում է: Եվ այդ ամենը միայն նրա համար է, որ իրականանա մեկ ամբողջական գոյի հրաշագործությունը:

Եվ այսպես բոլոր գոյերն առաջացան այդ Մեկից Կատարյալի միջոցով` այդպես բոլոր գոյերն առաջացան այդ միակ էությունից հարմարման միջոցով:

Նրա հայրը Արևն է, իսկ մայրը`Լուսինը: Քամին նրան իր ընկերքում է կրել:Նրա ստնտուն Երկիրն է:

Այդ էությունը ամենայն կատարելության հայրն է ամբողջ տիեզերքում:

Նրա ուն ամբողջական է մնում, երբ նա հող է դառնում:

Դու կբաժանես հողը կրակից, կոպիտը նուրբից հմտորեն ու մեծ արվեստով:

Այդ էությունը ելնում է երկրից դեպի երկինք և կրկին վերադառնում է երկրի վրա` ընկալելով աշխարհի ստորին և վերին մասերի ուժը: Այդպես դու ամբողջ աշխարհի փռք ձեռք կբերես: Այդ պատճառով քեզանից կհեռանա ամեն տեսակի խավարը:

Այդ էությունը բոլոր ուժերի ուժն է, քանզի այն հաղթում է ամենանուրբ գոյը և թափանցում ամենակարծր գոյի մեջ:

Այդպես է արարված աշխարհը:

Այստեղից են առաջանում բոլոր հարմարվողությունները:

Այդ պատճառով ես կոչվեցի Եռամեծ, քանզի տիրապետում եմ տիեզերական Փիլիսոփայության երեք մասերին:

Սակայն լռում եմ, վերջացնելով այն, ինչ ուզում էի ասել Արևի գործունեության մասին:


[խմբագրել] Գրականություն

  • Гермес Трисмегист и герметическая традиция востока и запада. К.:Ирис. М.: Алетейа. 1998.
Անձնական գործիքներ