Հերմես Եռամեծ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հերմես Եռամեծը պատկերված Սիենա քաղաքի տաճարի մանրապատկերում

Հերմես Եռամեծ (հունարեն՝ Έρμής ο Τρισμέγιστος, լատիներեն՝ Mercurius ter Maximus) հնավանդ իմաստասերի անվանում, կամ տիտղոս, որը համարվում էր եգիպտական իմաստության աստված Թոթի և հունական Հերմես աստծու մարմնավորումը։ Պլատոնի համաձայն Հերմեսը ստեղծել է թվաբանությունը, երկրաչափությունը, աստղագուշակությունը և գիրը։ Քրիստոնեական աստվածաբան և գրող Կղեմենտ Ալեքսանդրացին համարում էր Հերմես Եռամեծին աստղաբանական-տիեզերագիսական և դավանաբանական բովանդակության 42 աշխատությունների հեղինակ։ Հերմես Եռամեծի անունից էլ առաջացել է հերմետիզմ թերմինը։

«Հերմետիկ» ստեղծագործությունների ժողովածուները հունարեն և լատիներեն լեզուներով թվագրվում են մ.թ. 1-ից-4-րդ դարերով, և դժվար թե մեկ հեղինակի գրվածքներ են։ Նրանք գրված են պլատոնյան երկխոսությունների տեսքով և բաժանվում են 2 հիմնական խմբերի՝ «գործնական» կամ «հանրամատչելի» հերմետիզմ՝ աստղագուշակության, ալքիմիայի, մոգության և այլ գաղտնագիտությունների վերաբերյալ և «բարձր» կամ «գիտական» հերմետիզմ, որը տալիս էր աստվածաբանական և իմաստասիրական հարցերի մեկնությունը։ Այս երկու ուղղությունները սերտորեն կապված են եղել և մշտապես փոխազդել։ Առավել վաղ հերմետիկ ստեղծագործությունները նվիրված էին աստղաբաշխությանը, այնուհետև նրանց միացան ալքիմիական և բժշկական, իսկ ավելի ուշ՝ փիլիսոփայական աշխատությունները։ Հերմեսի աստվածաբանական ստեղծագործությունները ներառնված են 17 աշխատությունների մեջ՝ Corpus Hermeticum, Ստոբեի լայնածավալ հատվածներում և Ասկլեպիոսի լատինական թարգմանություններում, որոնք պահպանված են Ապուլեոսի մոտ։ Ուշ միջնադարում առավելապես սիրված և տարածված էր Հերմես Եռամեծի Զմրուխտե քառասալիկը կամ Tabulae Smaragninae, որի հնագույն տարբերակներից մեկը պահվում է Երևանի Մատենադարանում։

[խմբագրել] Հղումներ

[խմբագրել] Գրականություն

  • Энциклопедия мистических терминов. М.: ЛОКИД МИФ, 1998, с.146-148.
  • Ф. Йейтс. Гермес Трисмегист // Йейтс Ф. Джордано Бруно и герметическая традиция. М.: НЛО, 2000, с. 10-59