Հերմետիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հերմետիզմը - անտիկ շրջանում ծագած կրոնափիլսոփայական գաղափարախոսություն է, որը հիմնականում կրում էր էզոթերիկ բնույթ: Այն իր մեջ ներառում էր մի շարք հնագույն մշակույթների` հնդիկ բրահմանների, միջագետքի բնակիչների` խալդեացիների, արամեացիների, հին եգիպտացիների կրոնափիլիսոփայական ուղղությունները մի շարք հատվածներ, որոնց թվում Գուշակությունը, ալքիմիան, Էզոթերիկան և այլն: Հիմնական նպատակն է սահմանել աշխարհի` տիեզերքի և գոյություն ունեցող իրականության աշխատանքի հիմնական դրույթները: Համաձայն ավանդության` հերմետիզմի, որպես կրոնափիլիսոփայական ուղղության հիմքում կանգնած է հին աշխարհում հայտնի միստիկ, մտածող, իմաստուն, առասպելական կերպար Հերմես Եռամեծը: Հունական առասպելաբանության մեջ նա ընկալվում էր, որպես հին եգիպտական աստվածություն և համապատասխանում էր Եգիպտոսի իմաստության աստված Թոթին: Այսպես կոչվող Հերմետիկ շարքի աշխատությունները և Հերմեսի զմրուխտե քառասալիկը ընկած են աշխարհի արարման և նրա աշխատանքային սահմանումների պարզաբանումների հիմքում: Հերմետիզմի մեկնաբանման ու սահմանումների ընկալման համար հիմնարար աշխատությունների թվում է դասվում նաև արդեն նորագույն շրջանում ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում 1908 թվականին լույս տեսած Կիբալիոն աշխատությունը, որի հեղինակները ցանկացել են մնալ գաղտնի և ստորագրել գրքի նկատմամբ հեղինակությունը «երեք իմաստուններ» անվամբ:

Բովանդակություն

Ծագումնաբանություն [խմբագրել]

Հայտնի հերմետիստներ [խմբագրել]

Հերմետիստական շարժումներ [խմբագրել]

Դիտեք նաև [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]