Ապոլլոնիոս Թիանացի
| Ամբողջ անուն | Ապոլլոնիոս Թիանացի |
|---|---|
| Ծնունդ | մ.թ. 1 թ. |
| Մահ | մ.թ. 98 թ. |
| Ազդվել է | Պյութագորաս, բրահմաններ |
Ապոլլոնիոս Թիանացի (Ἀπολλώνιος ὁ Τυανεύς, 1 թվական մ.թ. — 98 թվական մ.թ.) — փիլիսոփա -նորպյութագորական. Անձնական ստեղծագործություններից պահպանվել են իրեն վերագրվող 98 նամակներ: Նամակները տեղ են գտել հույն կենսագիր, մտածող Փլիավիոս Ֆիլոստրատի «Ապոլլոնիոս Թիանցու կյանքը» կեսագրական աշխատությունում: Ապոլլոնիոս Թիանցու մասին տեղեկություններ են պահպանվել նաև Լուկիանոս Սամոսատցու աշխատությունում, Մաքսիմ Էգեացու, Մոյրագենի և 3-րդ դարի նորպլատոնական Գիերոկլիուսի ստեղծագործություններից մեկում, որտեղ նա հակադրում է Ապոլլոնիոս Թիանցուն քրիստոնեութան հիմնադիր Հիուս Քրիստոսին` փորձելով ապացուցել վերջիններիս սխալմունքը, ովքեր մարդուն փորձում են աստվածացնել:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Մանկություն [խմբագրել]
Ֆիլոստրատի կեսագրական տվյալների համաձայն, Ապոլլոնիոսը ծնվել է Փոքր Ասիայի Կապպադովկիա շրջանի Թիանե քաղաքում: Եղել է ընտանիքի երկրորդը զավակը: Համաձայն նույն Ֆիլոստրատի կողմից պահպանված մի ավանդության` նրա ծննդից մի քանի օր առաջ, Ապոլլոնիոսի մորը ի հայտ է եկել հունական առասպելաբանության մեջ Եգիպտոսի Աստված Պրոթեյոսը և ասել.
|
— «...մայրը հարցրեց նրան,-«Իսկ ու՞մ եմ ես լույս աշխարհ բերելու»,- Պրոթեյոսը պատասխանեց,-«Ինձ»,- Իսկ ո՞վ ես դու,-«Ես Պրոթեյոսն եմ` եգիպտական աստվածություն»»
|
[1] Երիտասարդ տարիքում սովորել է Էգի քաղաքում, որտեղ էլ հենց առաջին անգամ խորացել պյութագորականությամբ: 20 տարեկան հասակում մահացել են նրա հայրն ու մայրը և վերադառնալով Թիանե ու կազմակերպելով իր ծնողների հուղարկավորությունը` գտել է սեփական եղբորը, ով երեք տարով իրենց ավելի մեծ էր, հարբեցողության զոհ դարձած վիճակում: Եղբորը հարբեցողությունից հետ պահելու համար` վերջինիս կտակում էր իր սեփական ունեցվածքի հիմնական մասը իրեն թողնելով միայն մի փոքրիկ գումար: Դասավորելով եղբոր կյանքը` վերադառնում է Էգի, քանի որ օրենքների համաձայն մինչև 21 տարեկանը ծնողազուրկ տղան պետք է գտնվի խնամակալության տակ:[2]
Ճանապարհորդություններ [խմբագրել]
Խնամակալությունից հետո պատրաստ լինելով արդեն միայնակ կյանքի` տեղափոխվում է Կիլիկիա և որոշ ժամանակ ապրում այնտեղ: Հետագայում որոշում է ավելի խորանալ փիլիսոփայական գիտելիքների մեջ և ուղևորվում է Կովկաս, որտեղից էլ Հնդկաստան: Ճանապարհին ծանոթանում է Նինվեի բնակիչ Դամիդի հետ, ով սկսում է վերջինիս ուղեկցել իր ողջ ճանապարհորդության ընթացքում: Դամիդը կատարում էր ողջ ճանապարհության գրառումները, պահպանում Ապոլլոնիոսի հանդիպումների զրույցները` միաժամանակ ինքը ևս հաճախ մասնակից դառնում այդ փիլիսոփայական զրույցներին: Հնդկաստան գնալու ճանապարհին նա գնում է Մեծ Հայքի տարածքով: Ֆիլոստրատի աշխատությունում հիշատակվում է մի դրվագ այդ ժամանակ հայկական լեռնաշխարհում թագավորող Արշակ առաջինի մասին:[3] Արշակունեների դինաստիային պատկանող այդ թագավորը, ով Մեծ Հայքի թագավորի կոչումը կրել է միայն մեկ տարի մ.թ. 34-35 և սպանվել դավադիր հռոմեացիների կողմից, հնարավորություն է տալիս Ապոլլոնիոսի ճանապարհորդության հայաստանյան հատվածը թվագրել մ.թ.34-35 թվականներով: Շրջելով Հնդկաստանի հիմնականում արևմտյան հանտվածներով` նա ծանոթանում է տեղի մշակույթի և փիլիսոփայության հետ: Միաժամանակ ծանոթանում կաստայական դասակարգում ունեցող Հնդկաստանի ամենաբարձր ու իմաստուն դասի` բրահմանների հետ:[4] Իարխ անունով բրահմանի և այլ մի քանի տասնյակ իմաստունների ամրոցում նա ապրում է 4 ամիս և սովորում մի շարք գիտություններ: Ծանոթանում տարատեսակ առասպելաբանական կենդանիների լինելիության մասին Իարխի կարծքին, ով պնդում էր, որ դրանց մեծ մասը իրականությանը չեն համապատասխանում. ծանոթանում պայծառատեսության, բժշկագիտության տեղի գաղտնիքներին: Ավելի ուշ, արդեն Հռոմեական Ներոն կայսեր թագավորության տարիներին գնում է Հռոմ: Կայսեր մահից հետո ճանապարհորդելով ամբողջ Իտալիայի և Հունաստանի տարածքներով` ուղևորվում է դեպի Վեսպասիանոսի իշխանության տակ գտնվող հռոմեական Եգիպտոս: Լինում է նաև Եթովպիայում:
Կենսագործունեության վերջին շրջանն ու մահը [խմբագրել]
Աշխատություններ [խմբագրել]
Նամակներ, Ապոլլոնիոս Թիանցուն վերագրվող աշխատությունների թվում են նամակները, որոնք նա գրել է իր ճանապարհորդությունների ընթացքում՝ ուղղված արքաների, կայսերերի, տեղական իշխանների ու կառավարողների, քաղաքային համայնքների, առանձին իմաստունների և այլոց։ Դրանք պահպանվել են Փլավիոս Ֆիլոստրատի «Ապոլլոնիոս Թիանցու կյանքը» աշխատությունում, որպես հիմնական կենսագրական նյութին հավելում։
Միստիկ արարողություններ կամ Զոհաբերությունների մասին, Գրքի գոյության մասին կրկին փաստում է Փլավիոս Ֆիլստրաստը։ Պատմելով այս գրքի մասին՝ նա նշում է, որ գրքում մանրամասն կերպով ներկայացվում են, թե որ Աստծուն ինչ զոհեր է պետք մատուցել, միաժամանակ, թե երբ է ամենահարմար ժամանակն իրականացնելու որևէ զոհաբերություն։ Գրքից միակ հատվածները պահպանվել են Եվսեբիոսի աշխատությունում։ Պատմաբանները միակարծիք են, որ դա իրոք վերարատագրված է Թիանցու գրքից։ [5]
Մարգարեներ կամ Գուշակությունների մասին, Գրքի մասին միակ հիշատակությունը պահպանվել է Փլավիոս Ֆիլոստրատի մոտ։ Կենսագիրը նաև նշում է, որ վերոնշյալ գիրքը կազմված էր 4 մասերից և ուներ նաև այլընտրանքային վերնագիր՝ Աստղերով գուշակությունների մասին։
Պյութագորասի կյանքը, Գրքից մի մեծ հատված մեջբերել է Պորփյուրոսը։ Որպես սկզբնաղբյուր է օգտագործել նաև ուշ շրջանի պյութագորական Յամբլիխոսը, ով իր Պյութագորական կյանքի մասին կենսագրականում նույնպես մեջբերում է կատարում Թիանցու գրքի մեկ այլ հատվածից։
Ապոլլոնիոսի կտակը - Փլավիոս Ֆիլոստրատը նշում է, որ իր կենսագրական աշխատությունում օգտագործել է նաև սա, որպես սկզբնաղբյուր։
Գրականություն [խմբագրել]
- Փլավիոս Ֆիլոստրատ - «Ապոլլոնիոս Թիանցու կյանքը»
- Ջ.Ռ.Ս. Միդ - «Ապոլլոնիոս Թիանացի» /ռուսերեն/