Զիյա Գյոքալփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիյա Գյոքալփ
Ziya Gökalp
Mehmed Ziya
Ziya Bey Gökalp.jpg
Ծնվել է Մարտի 23, 1876
Ծննդավայր Ottoman flag.svg Ջերմուկ, Դիարբեքիրի վիլայեթ,
Օսմանյան Թուրքիա
Մահացել է Հոկտեմբեր 25, 1924
(48 տարեկանում)
Մահվան վայր Թուրքիա Ստամբուլ, Թուրքիա
Ազգություն Թուրք
Ազդվել է Պանթյուրքիզմ
Գրքեր «Թուրքիզմի սկզբունքները»
«Կըզըլելմա»
«Քրդական ցեղերի պատմությունը»
Աշխատանք Սոցիոլոգ, գրող, քաղաքական
գործիչ

Զիյա Գյոքալփ (թուրքZiya Gökalp, ծնված որպես Մեհմեդ Զիյա [Mehmed Ziya], մարտի 23, 1876հոկտեմբերի 25 1924), թուրք բանաստեղծ, գրող, սոցիոլոգ և քաղաքական գործիչ, պանթյուրքիզմի և պանթուրանիզմի գաղափարախոս։ Երիտթուրքերի կողմից երկիրը սահմանադրական միապետության վերածելուց հետո ընդունել է Գյոքալփ («Երկնքի հերոս») անունը։

Գյոքալփն ազգային արժեքները միշտ վեր է դասել կրոնականներից՝ գտնելով, որ մահմեդականությունը վաղուց սպառել է իրեն և արգելակում է թուրք հասարակության առաջընթացը։ Յուրաքանչյուր ազգ, ըստ Գյոքալփի, պետք է զարգանա սեփական մշակույթի վրա հենվելով, հետևաբար թուրքական ազգայնականությունը պետք է հենվի թուրք մշակույթի ավանդույթների վրա։ Այդ քարոզն ուղղված էր Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների դեմ, որոնք առաջատար դեր ունեին կայսրության տնտեսական, մշակութային-լուսավորչական կյանքում։ Գյոքալփիի գլխավոր նպատակը թուրք ազգի տնտեսական գերազանցության ապահովումն էր։ Գյոքալփը գտնում էր, որ երկրի առաջադիմությունը կարելի է ապահովել թուրք գործարար մարդիկ նախապատրաստելով, արտասահմանում մեքենաներ և սարքավորումներ գնելով, երկրի տնտեսական կյանքից ոչ թուրք բուրժուազիային դուրս մղելով։ Հետագայում դարձել է Թալեաթ փաշայի տեղակալը և ձեռնամուխ եղել սեփական գաղափարների իրականացմանը։ Գյոքալփի գաղափարները տեսական հիմք հանդիսացան երիտթուրքերի համար՝ իրագործելու հայերի ցեղասպանությունը, որի ընթացքում ոչնչացվեց նաև հայ գործարար խավը, իսկ հայերի ունեցվածքը յուրացվեց թուրքերի կողմից։

1919 թվականին աքսորվել է Մալթա։

Աշխատություններ[խմբագրել]

  • «Թուրքիզմի սկզբունքները»
  • «Թուրքական քաղաքակրթության պատմությունը»
  • «Կըզըլելմա» (բանաստեղծությունների ժողովածու)
  • «Պանթուրքիզմ, պանիսլամիզմ և մոդեռնիզմ»
  • «Քրդական ցեղերի պատմությունը»

Գրականություն[խմբագրել]

  • Turkay Salim Nefes 'Ziya Gökalp’s adaptation of Emile Durkheim’s sociology in his formulation of the modern Turkish nation' International Sociology May 2013 vol. 28 no. 3 335-350.
  • Taha Parla։ The social and political thought of Ziya Gökalp : 1876 – 1924. Leiden 1985
  • Mihran Dabag։ Jungtürkische Visionen und der Völkermord an den Armeniern, in։ Dabag / Platt։ Genozid und Moderne (Band 1), Opladen 1998. ISBN 3-8100-1822-8
  • Katy Schröder։ Die Türkei im Schatten des Nationalismus. Hamburg, 2003, ISBN 3-8311-4266-1, S. 50–54
  • Alexander Safaryan, Ziya Gökalp on National Education, "Iran and the Caucasus", vol.8.2, Brill, Leiden - Boston, 2004, pp. 219-229.
  • Alexander Safaryan, On the History of Turkish Feminism, "Iran and the Caucasus", vol.11.1, Brill, Leiden - Boston, 2007, pp. 141-152.
  • Ալեքսանդր Սաֆարյան, Զիյա Գյոքալփը և «Թյուրքականության հիմունքները», Երևան, ԵՊՀ հրտարակչություն, 2012:
  • Ալեքսանդր Սաֆարյան, «Տնտեսական թյուրքականությունը», էտատիզմի քաղաքականությունը Թուրքիայում և տնտեսության «թուրքացումը», Երևան, ԵՊՀ հրտարակչություն, 2012:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png