Զբոսաշրջությունը Կոսովոյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զբոսաշրջությունը Կոսովոյում
Tourism in a region Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էզբոսաշրջություն Խմբագրել Wikidata

Զբոսաշրջությունը Կոսովոյում, Կոսովոյի Հանրապետության տնտեսության ճյուղերից մեկը։

Կոսովոն մասամբ ճանաչված պետություն է Հարավարևելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզում՝ Կոսովո աշխարհագրական տարածաշրջանում։

Համաձայն Սերբիայի Հանրապետության Սահմանադրությանը՝ Կոսովոյի տարածքը Սերբիայի մասն է և մտնում է նրա կազմի մեջ որպես Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար երկրամաս (սերբ.՝ Аутономна покрајина Косово и Метохија, կրճատ՝ սերբ.՝ Космет), սակայն, փաստացիորեն, Կոսովոն չի գտնվում Սերբիայի Կառավարության վերահսկման տակ։ Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ մասն էլ չի ենթարկվում Պրիշտինային։

Կոսովոյի զբոսաշրջային օբյեկտները վերաբերում են իլլիրիացիների, դարդանների, Հռոմեական կայսրության, Բյուզանդիայի, Օսմանյան կայսրության ժամանակների ժառանգությանը։ Այստեղ միախառնված են ալբանական խոհանոցը, ճարտարապետությունը, զանազան կրոնները, ավանդույթներն ու գեղեցիկ լանդշաֆտները։ Շատ հուշարձաններ զգալիորեն տուժել են Կոսովոյի պատերազմի տարիներին՝ 1998-1999 թվականներին[1][2]։ Այդ թվականներին Կոսովոն բարձրացավ 40 հորիզոնականով Skyscanner որոնողական կայքում[3][4]։ «New York Times» պարբերականը 2011 թվականին Կոսովոյին դասել է 36-րդ շարքում՝ պարտադիր այցելվող երկրների մեջ[2][5]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսովոյի վիճակագրական վարչությունը 2008 թվականին հրապարակել է երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը։ Ըստ վիճակագրության տուրիստների քանակը տատանտվել է 10 000 - 13 000։ 2009 թվականին այն հասել է 14 000 մինչև 24 000։ 2010 թվականին՝ 16 000 - 22 000, իսկ 2011 թվականին՝ 11 000-ից 22 000։ 2016 թվականին ընդհանուր թիվը կազմել է 36 872 մարդ, որոնցից 29,23 % տեղացի, իսկ 70,77 % արտասահմանցի զբոսաշրջիկներ էին[6]։

2011 թվականին ներկայացվել է վիճակագրական տվյալ, ըստ որի, զբոսաշրջիկների մեծամասնությունը այցելել է Կոսովո հետևյալ երկրներից[7].

Հորիզոնական Պետություն Այցելուների թիվ
1 Գերմանիա Գերմանիա 2750
2 Իտալիա Իտալիա 1938
3 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1628
4 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 1251
5 Խորվաթիա Խորվաթիա 871
6 Ավստրիա Ավստրիա 500
7 Ֆրանսիա Ֆրանսիա 301
8 Նիդերլանդներ Նիդերլանդներ 278
9 Բելգիա Բելգիա 43
10 Հունաստան Հունաստան 37

Հիմնախնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիան Կոսովոյին դիտարկում է որպես իր տարածքի անքակտելի հատված։ Այդ պատճառով, այն անձինք, ովքեր անձնագրերում ունեն Կոսովոյի Հանրապետության կնիքը, չեն կարողանում մուտք գործել Սերբիայի տարածք[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The 41 Places to Go in 2011». The New York Times. 2011 թ․ հունվարի 7.
  2. 2,0 2,1 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «Kosovo improves on tourism. June 15, 2011». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  4. http://www.visitkosova.org/ VisitKosova.org Portal
  5. «The 41 Places to Go in 2011». The New York Times. 2011 թ․ հունվարի 7.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  7. https://docs.google.com/viewer?a=v&q=cache:dwl1hv14aBMJ:esk.rks-gov.net/ENG/publikimet/doc_download/1013-hotel-statistics-q4-2011+kosovo+tourism+statistics&hl=en&pid=bl&srcid=ADGEESgh2xgm8ljspfIz3OmaFYVEQ-iSd_sQ99kZeR0p6APSDB_1tlHDXoWGkJ3pCaWcoMWxXLp3r_ovlcWCxTP-7C3ttcxeqlMv38zsQ1f4bBT_x1r5KmzNMD233tBH4i_tqu5JHLh-&sig=AHIEtbTeCfTA1IxBKglrdr7sckTfKYcatA
  8. «Foreign travel advice Serbia». www.gov.uk. GOV.UK. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]