Զարմայր Արվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարմայր Արվանով
ապրիլի 15, 1915(1915-04-15)[1] - փետրվարի 1, 1997(1997-02-01)[2] (81 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանԲոգոսլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակԽորհրդային նավատորմ
Կոչումկոնտր-ադմիրալ[1]
Հրամանատարն էրK-21?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ[1]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ (1938)[1]
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Նախիմովի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Ժուկովի մեդալ «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Խորհրդային Անդրբևեռային պաշտպանության մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Medal "For Impeccable Service", 1st class Badge "25 Years of Victory in the Great Patriotic War" և Submarine Commander badge

Զարմայր Մամիկոնի Արվանով (ապրիլի 15, 1915(1915-04-15)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 1, 1997(1997-02-01)[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային բանակի ռազմածովային նավատորմի դերծովակալ (կոնտրադմիրալ) 1960 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարմայր Արվանովը ծնվել է Թիֆլիսում, հայերի ընտանիքում։ Տոհմածառից հայտնի է միայն, որ նրա նախնիները Արցախից են։

1933 թվականին ընդունվել է և 1938 թվականին ավարտել է Լենինգրադի Ֆրունզեի անվան ռազմածովային բարձրագույն ուսումնարանը՝ ստանալով լեյտենանտի կոչում։ Արվանովը նշանակվում է սուզանավերի բրիգադի «С-1» սուզանավի խմբի հրամանատար։

Հյուսիսային նավատորմի կազմում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին, 1942 թվականի հուլիսի 19-ին նշանակվել է «К-21» սուզանավի հրամանատար։ Հենց առաջին մարտական արշավի ժամանակ նրա սուզանավը ոչնչացրել է հակառակորդի պահակային երեք նավ։

Որպես Կարմիր դրոշի շքանշանակիր «К-21» հռչակավոր սուզանավի սկզբում հրամանատարի ավագ օգնական, այնուհետև՝ հրամանատար մասնակցել է յոթ մարտական արշավի։

Հետպատերազմյան տարիներին եղել է Լենինգրադի Ձերժինսկու անվան ռազմածովային բարձրագույն ճարատարագիտական ուսումնարանի պետի տեղակալ։

1960 թվականի մայիսին Զարմայր Արվանովին շնորհվել է Խորհրդային Միության դերծովակալի կոչում։

1963 թվականին առողջական խնդիրների պատճառով Արվանովը զորացրվել է[3]։

Մահացել է 1997 թվականին Սանկտ Պետերբուրգում՝ կյանքի 82-րդ տարում[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 2, Հայրենական պատերազմի 1-ին և Նախիմովի 2-րդ աստիճանի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 115