Ռուսաստանի ԶՈւ հյուսիսային նավատորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հյուսիսային նավատորմից)

Կարմիր դրոշի հյուսիսային նավատորմ (ռուս.՝ Краснознамённый Се́верный флот), ՌԴ Զինված ուժերի օպերատիվ-ռազմավարական հրամանատարաշտաբային կառույց, ռազմածովային նավատորմի բաղկացուցիչ մասը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1933 թվականին։ Դեռևս 1916-ին հիմնադրվել էր Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի նավատորմիղը։ 1920-ին Արխանգելսկում ձևավորվեց Բելոմորսկի ռազմական նավատորմիղը, որը շուտով վերանվանվեց Հյուսիսային ծովի ծովային ուժեր (ցրվել է 1923-ին)։

Հյուսային նավատորմի ձևավորման համար Բալթիկ ծովից հյուսիս տեղափոխվեց մի նավաջոկատ, որը Կրոնշտադտից ժամանեց Մուրմանսկ, որտեղ և 1933-ի հունիսի 1-ին ձևավորվեց Հյուսիսային ռազմական նավատորմիղը։ 1933-ին Սպիտակ ծով ժամանեց 2-րդ նավաջոկատը։ 1935-ից նավատորմիղի գլխավոր բազան դարձավ Պոլյարնոյեն։ 1937-ից Հյուսիսային ռազմական նավատորմիղը վերանվանվեց Հյուսիսային նավատորմ, համալրվեց նոր նավերով։ Հյուսիսային նավատորմը մասնակցեց խորհրդա-ֆիննական պատերազմին (1939-1940Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1941-1945) Հյուսիսային նավատորմը պաշտպանում էր հյուսիսային ծովափը, ապահովում ներքին և արտաքին փոխադրումները։ Պատերազմի ընթացքում նավատորմը համալրվեց նոր նավերով և ավիացիայով։ Ռազմական հմուտ գործողությունների համար Հյուսիսային նավատորմի շատ միավորումներ, դիվիզիաներ, սուզանավեր արժանացան գվարդիական կոչման, պարգևատրվեցին շքանշաններով, 85 ծովայիններ դարձան Խորհրդային Միության հերոս։

Ետպատերազմյան շրջանում Հյուսիսային նավատորմը համալրվել է տարբեր տեսակի ժամանակակից մարտական նավերով, այդ թվում՝ ատոմային սուզանավեր, ստրատեգիական հրթիռակիր նավեր, հեռավոր գործողության ինքնաթիռներ ևն։ Նավատորմը պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (19651972-ից Հյուսիսային նավատորմի հրամանատարն է նավատորմի ծովակալ Դ. Եգորովը։ Հյուսային նավատորմում սուզանավի հրամանատար է եղել հայազգի դերծովակալ Զ. Արվանովը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Северный флот // Министерство обороны Российской Федерации (Минобороны России)(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 448