Զանգակ Մինստերի
Զանգակ Մինստերի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Զանգակազգիներ (Campanulaceae) |
Ենթաընտանիք | Զանգակայիններ (Campanuloideae) |
Ցեղ | Զանգակ (Campanula) |
Տեսակ | Զանգակ Մինստերի (C. minsteriana) |
Միջազգային անվանում | |
Campanula minsteriana |
Զանգակ Մինստերի (լատին․՝ Campanula minsteriana ), զանգակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
4-16 սմ երկարությամբ, վեր բարձրացող ցողուններով, բարձիկանման ճիմ առաջացնող գեղազարդային կիսաթփիկ բույս է։ Վարդակային տերևները թիանման են։ Ծաղիկները 1-4 հատ են, կապտամանուշակագույն և գտնվում են վահանիկանման ծաղկաբույլերում[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Տիգրանաշեն և Զանգակատուն գյուղերի միջև, Խաչիկ, Գնիշիկ, Գանձակ, Խնձորուտ)։ Աճում է նաև Նախիջևանում, Արևելյան Անատոլիայում, Հյուսիսարևմտյան Իրանում, որտեղ նույնպես հազվադեպ է հանդիպում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1400-1800 մ բարձրությունների վրա, քարաթափվածքներին։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-սեպտեբերին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Գտնվում է ընդհանուր արեալի հյուսիսային սահմանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակ Մինստերի» հոդվածին։ |
|
|