Երփներանգ ամպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծիածանափայլ միջին բարձրության ամպեր
Ծիածանափայլ բևեռային ստրատոսֆերային ամպ մայրամուտին Աբերդինում (Շոտլանդիա)

Ամպերի ծիածանափայլ, երփներանգ ամպեր կամ իրիսացիա (irisation), երփներանգ օպտիկական երևույթ, որը տեղի է ունենում ամպի վրա և հայտնվում Արեգակի կամ Լուսնի անմիջական մոտակայքում։ Գույները նման են օճառի պղպջակների կամ ջրի մակերեսի վրա հայտնված յուղի գույներին։ Սա ֆոտոմետեորի տեսակ է։ Այս բավականին տարածված երևույթն առավել հաճախ նկատվում է բարձր կուտակային[1], փետրավոր-կուտակային, ոսպնյակաձև[2] և փետրավոր ամպերում[3][4][5]։ Նրանք երբեմն հայտնվում են որպես ամպերի եզրերին զուգահեռ շերտեր։ Ծիածանափայլն ամպերում նկատվում է նաև շատ ավելի հազվադեպ բևեռային ստրատոսֆերային ամպերի մեջ, որոնք նաև կոչվում են սադափանման ամպեր[6]։

Գույները սովորաբար պաստելային են, բայց կարող են լինել նաև շատ պայծառ գունավորմամբ կամ իրար մեջ խառնված, երբեմն սադափագույն[7]։ Արեգակի մոտակայքում էֆեկտը կարող է դժվար նկատվել, քանի որ այն կորում է Արեգակի փայլի մեջ։ Այն տեսնելու համար կարելի է արևի լույսից ձեռքով պաշտպանվել կամ ծառի կամ շենքի հետևում թաքնվել։ Այլ օժանդակ միջոցներ են մուգ ակնոցները կամ ուռուցիկ հայելու մեջ կամ ջրի ավազանում արտացոլված երկնքի դիտարկումը։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրիսացիա անվանվել է հունական աստվածուհի Իրիսի անունով (ծիածանի աստվածուհի և Զևսի և Հերայի հանձնակատարը)[8]։

Առաջացման մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիածանափայլ ամպերը դիֆրակցիոն երևույթ են, որն առաջանում է ջրի փոքր կաթիլներից կամ փոքր սառցե բյուրեղներից, որոնք առանձին-առանձին ցրում են լույսը։ Ավելի մեծ սառույցի բյուրեղները գույների երփներանգություն չեն առաջացնում, բայց կարող են առաջացնել այլ երևույթներ՝ լուսապսակներ[9]։

Իրիզացիան առաջանում է շատ միանման ջրի կաթիլներից, որոնք ցրում են լույսը (Արեգակից մինչև 10 աստիճան հեռավորության վրա) և առաջին կարգի ինտերֆերենցիայի էֆեկտներից[10] (Արեգակից 10 աստիճանից ավելի հեռավորության վրա)։ Այն կարող է ձգվել Արեգակից մինչև 40 աստիճան հեռավորության վրա[11]։

Եթե ամպերի մասերը պարունակում են ջրի փոքր կաթիլներ կամ նույն չափի սառցե բյուրեղներ, ապա դրանց կուտակային (կումուլյատիվ) ազդեցությունը ընկալվում է որպես գույներ։ Ամպը պետք է օպտիկապես բարակ լինի, որպեսզի ճառագայթների մեծ մասը հանդիպեն միայն մեկ կաթիլին։ Հետևաբար, ծիածանափայլը հիմնականում երևում է ամպերի եզրերին կամ կիսաթափանցիկ ամպերի մեջ, այդպիսով նոր ձևավորվող ամպերը տալիս են ամենապայծառ և ամենագունեղ ծիածանափայլը։ Երբ բարակ ամպում չափսերով շատ նման մասնիկները մեծ տարածության վրա են ձգված, ծիածանափայլը ստանում է պսակի կառուցվածք՝ պայծառ շրջանաձև սկավառակ Արեգակի կամ Լուսնի շուրջ, որը շրջապատված է մեկ կամ մի քանի գունավոր օղակներով[9][12][13]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gedzelman, Stanley David (1988 թ․ հունիսի 1). «In Praise of Altocumulus». Weatherwise. 41 (3): 143–49. doi:10.1080/00431672.1988.9930533.
  2. Answers.com - Sci-Tech Dictionary:irisation
  3. «APOD: 2007 November 25 - An Iridescent Cloud Over Colorado». apod.nasa.gov. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «Iridescent Clouds». Atmospheric Optics.
  5. Sassen, Kenneth (2003 թ․ հունվարի 1). «Cirrus cloud iridescence: a rare case study». Applied Optics. 42 (3): 486. Bibcode:2003ApOpt..42..486S. doi:10.1364/AO.42.000486.
  6. «Nacreous Clouds». Atmospheric Optics.
  7. PHOTOMETEORS, by Jesús Martínez-Frías Արխիվացված 2009-12-13 Wayback Machine
  8. The Cloudspotter's Guide By Gavin Pretor-Pinney, Page 233
  9. 9,0 9,1 «Cloud Iridescence | SKYbrary Aviation Safety». skybrary.aero. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
  10. Color and Light in Nature By David K. Lynch, William Charles Livingston, Page 133
  11. PHOTOMETEORS, by Jesús Martínez-Frías Արխիվացված 2009-12-13 Wayback Machine
  12. «Corona». Atmospheric Optics.
  13. Shaw, Joseph A.; Pust, Nathan (2011 թ․ օգոստոսի 12). «Icy wave-cloud lunar corona and cirrus iridescence». Applied Optics. 50 (28): F6. Bibcode:2011ApOpt..50F...6S. doi:10.1364/AO.50.0000F6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]