Երկրոլորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկիր մոլորակի հիմնական կառուցվածքը

Երկրոլորտ (հուն.՝ γῆ — երկիր, և σφαῖρα — գունդ, ոլորտ բառերից), աշխարհագրական համակենտրոն թաղանթներ, որոնցից կազմված է մոլորակը` երկիրը: Առանձնանում են հետևյալ երկրոլորտները` մթնոլորտ, ջրոլորտ, լիտոսֆերա, երկրի կեղև, մանտիան և միջուկը: Երկրի միջուկը բաժանվում է արտաքին միջուկի(հեղուկ) և կենտրոնական միջուկի (պինդ): երկրոլորտը պայմանականորեն բաժանվում է հիմնականի կամ գլխավորի (լիտոսֆերա, մթնոլորտ և ջրոլորտ և այլն), ինչպես անև` հարաբերականորեն ավտոնոմ զարգացող երկրորդային երկրոլորտներ դրանք են` պեդոսֆերա, անտրոպոսֆերա (Ռոդոման Բ.Բ., 1979), սոցիոսֆերա (Եֆրեմով Յ.Կ., 1961) և նոոսֆերա (Վերնադսկի Վ.Ի.): Կենդանիների գոյության միջավայրը, որը ներառում է մթնոլորտի ստորին մասը, ամբողջ ջրոլորտը և երկրի կեղևի վերին շերտը, կոչվում է կենսոլորտ: Կրիոսֆերա, բնորոշվում է բացասական կամ զրոյական ջերմաստիճանով, որում գոլորշիանման վիճակում գտնվող, ազատ կամ քիմիապես և ֆիզիկապես այլ բաղադրիչների հետ կապված տեսքով ջուրը կարող է լինել պինդ ձևով (ձյուն, սառույց, եղյամ և այլն): Կենսոլորտ անվանումը նրանց տրվում է ելնելով երկրի վրա մարդու կյանքում նշանակությունից: Վերոնշյալ երկոլորտներից յուրաքանչյուրը առանձին առանձին գիտաճյուղերի ուսումնասիրության առարկա է, որը ուսումնասիրում է յուրաքանչյուր ոլորտ տարբեր համակարգային մակարդակներում:

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Круть И. В. Введение в общую теорию Земли. М., 1978, 368 с. (ռուսերեն)