Երկիր (ֆիլմ, 1930)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկիր
ռուս.՝ Земля
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և համր կինո
Թվականապրիլի 8, 1930[1]
Լեզուռուսերեն[1]
ՌեժիսորԱլեքսանդր Դովժենկո և Յուլյա Սոլնցև
Սցենարի հեղինակԱլեքսանդր Դովժենկո
ԴերակատարներՅուլյա Սոլնցև, Իվան Ֆրանկո, Սեմյոն Սվաշենկո, Ստեպան Շկուրատ, Ելենա Մաքսիմովա, Պյոտր Մասոխա, Լուկա Լյաշենկո և Նիկոլա Նադեմսկի
ՕպերատորԴանիիլ Դեմուցկի[1]
ԵրաժշտությունԼև Ռևուցկի
ՄոնտաժԱլեքսանդր Դովժենկո
Պատմվածքի վայրՈւկրաինա
ԿինոընկերությունՀամաուկրաինական ֆոտո-կինո վարչություն
Տևողություն78 րոպե
 Earth (1930 film) Վիքիպահեստում

«Երկիր» (ուկրաիներեն՝ Земля), Ալեքսանդր Դովժենկոյի կինոպոեմը՝ նկարահանված 1930 թվականին, մինչ այդ բացված Կիևի ՀՈՒՖԿՎ-ի կինոֆաբրիկայում։ Առաջին խորհրդային ֆիլմն է կոլեկտիվացման մասին, որտեղ պատմվում է կուլակների դեմ գյուղացիության պայքարի մասին առաջին կոլտնտեսությունների կազմակերպման ժամանակ։

1930 թվականի ապրիլին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի Կազմբյուրոյի որոշմամբ ֆիլմի ցուցադրությունը դադարեցվում է «մինչև ՀամԿ(բ)Կ Կենտկոմի «Կուլտպրոպ»-ի կողմից համապատասխան փոփոխություններ կատարելը, որպեսզի ֆիլմում «բացառվեն խորհրդային քաղաքականությանը հակասող տարրերը»։ Ֆիլմի ամբողջական տարբերակը, որտեղ գյուղացիները տրակտորի ռադիատորը լցնում են սեփական մեզով և ցուցադրվում է սպանված կոմերիտականի հարսնացուի մերկ մարմինը, հրապարակային վարձույթի ներկայացվել է քառասուն տարի անց[2]։

1958 թվականին Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում օտարերկրյա քննադատները հարցման ընթացքում «Երկիրը» ներառել են բոլոր ժամանակների տասներկու լավագույն ֆիլմերի շարքում[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում Ուկրաինական ԽՍՀ սովորական գյուղում։ Տեղացի ծերունի Սեմյոն Տրուբենկոն մահամերձ է, շրջապատված իր ընտանիքով, այդ թվում՝ որդին Օպանասը և ընկերը Պետրոն, նա հիանում է բնությամբ։ Պետրոն խնդրում է, որ մահից հետո նշան տա, թե ուր է գնալու՝ դրախտ, թե դժոխք։ Շուտով Սեմյոնը մահանում է։ Իսկ Պետրոն այդպես էլ նրանից նորություններ չի ստանում։ Հավաքույթի ժամանակ տեղի կուլակները հայտարարում են կոլեկտիվացման մերժման մասին, իսկ կոմերիտական Վասիլը՝ Սեմյոնի թոռը և Օպանասի որդին, ընկերների հետ քննարկում են դրա դրական կողմերը։ Թեև հայրը կուլակ էր, բայց նա հայտարարում է, որ «հիմա կուլակների վերջը եկել է», և գյուղտեխնիկա ստանալով՝ ժողովուրդը կխլի նրանց հողերը։ Ինքը՝ Օպանասը, թերահավատորեն է վերաբերվում այդ հարցին։

Վասիլը գալիս է առաջին տրակտորով։ Չնայած տոհմական կուլակ Խոմա Բելոկոնի ծաղրանքին, շրջկոմի տրամադրած տեխնիկայի օգնությամբ գյուղացիները միասին հերկում են կոլտնտեսության հողամասերը և որոշ ժամանակից հետո բերք են հավաքում ու հաց արտադրում։ Գիշերը տուն գնալու ճանապարհին Վասիլը գոպակ է պարում։ Մռայլ հայացքով մեկը կրակում է նրա վրա, և նա մահանում է։ Որդու մահից հետո Օպանասը հայտարարում է իր աթեիզմի մասին և դուրս է հանում ռուս ուղղափառ քահանային, ով ցանկանում է թաղման արարողություն կատարել։ Օպանասը Վասիլի ընկերներին խնդրում է իրենց որդուն թաղել առանց քահանաների և «նոր երգեր երգել նոր կյանքի համար»։ Գյուղացիները Վասիլին վերջին հրաժեշտն են տալիս, մինչդեռ մերկ Նատալյան սգում է իր նշանածի մահը, իսկ տեղի քահանան անիծում է նրանց՝ որպես չար հեթանոսներ։ Խոման վազում է գերեզմանատուն և հայտնում, որ ինքն է սպանել Վասիլին՝ ի նշան բողոքի նոր հասարակարգի դեմ, բայց գյուղացիները ուշադրություն չեն դարձնում նրան՝ լսելով կոմերիտականներից մեկի ոգեշնչված խոսքը։ Նա հայտարարում է, որ ամբողջ աշխարհը կճանաչի Վասիլին։ Եզրափակչում, ինչպես ֆիլմի սկզբում, հորդառատ անձրևը ոռոգում է դաշտերը, բանջարեղենն ու մրգերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային մամուլում ֆիլմը քննադատվել է նատուրալիզմի համար (կանացի մերկ մարմին, բնության հեթանոսական պաշտամունք), սակայն արտասահմանում այն ճանաչվել է համաշխարհային կինոյի ամենաբանաստեղծականներից մեկը[4]։ 1958 թվականին Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում «Երկիրը» զբաղեցրել է տասներորդ տեղը կինոյի պատմության 12 լավագույն ֆիլմերի շարքում։ Ֆիլմում արտացոլվում է կյանքի, մահվան, սիրո խորը փիլիսոփայական իմաստավորումը[5]։ Տեսողական շարքի գեղեցկությունն արտասովոր է՝ մաքրող անձրևի տեսարաններ, որոնք ոռոգում են երկրի բարիքները առուներով, որոնց պատճառով բորբոքվում են կրքերը ուկրաինական գյուղում։ Դովժենկոյի ֆիլմից հատվածներ կարելի է գտնել խորհրդային և արտասահմանյան շատ ֆիլմերում («Կուբանի կազակները», «Իվանի մանկությունը», «Մանհեթեն», «Ձիթենիների տակ խաղաղություն չկա»)։

2015 թվականի դեկտեմբերի 8-ին «Երկիրը» ընդգրկվել է համաշխարհային կինոյի գլուխգործոցների ցանկում, որը կազմվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իր 70-ամյակի կապակցությամբ[6]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին «Երկիրը» վերականգնվել է «Մոսֆիլմ» ստուդիայում, Ալեքսանդր Դովժենկոյի այրու՝ Յուլիա Սոլնցևայի ղեկավարությամբ[7]։

2012 թվականին Ալեքսանդր Դովժենկոյի անվան ազգային կենտրոնը սկսել է վերականգնումը՝ հիմնվելով 1930 թվականի սկզբնական տարբերակի վրա[7]։ 2012 թվականի ձմռանը և գարնանը Էթնո-քաոս կենտրոնի պատվերով «ԴախաԲրախա» խումբը ձայնագրում է ֆիլմի երաժշտական նվագակցությունը։ Ըստ ուկրաինական թիմի անդամներից մեկի՝ Մարկո Գալանևիչի, երբ սկսել են գրել սաունդթրեքը, խումբը հատուկ չի լսել «Երկրի» վրա աշխատած մյուս հեղինակների երաժշտությունը։ «ԴախաԲրախայի» խնդիրներից էր ֆիլմում նվազեցնել խորհրդային գաղափարական լարվածությունը՝ հեռուստադիտողի համար ընդգծելով մարդկային դրաման։ 2016 թվականի մարտին ուկրաինական «Արտհաուս Թրաֆիկ» դիստրիբյուտորական ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ «Երկրի» վերականգնումը դեռ շարունակվում է մինչ օրս[8]։

Վերականգնված փորձնական տարբերակի պրեմիերան կայացել է 2012 թվականի հուլիսին Օդեսայի 3-րդ միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմը ցուցադրվել է բաց երկնքի տակ՝ Լանջերոնյան վայէջքում «ԴախաԲրախա» խմբի կենդանի նվագակցությամբ[9]։ Նաև նույն տարվա սեպտեմբերին ցուցադրությունը կայացել է 5-րդ Գոգոլfest –ի 5-րդ փառատոնի ժամանակ[10]։

2017 թվականի հունվարի 20-ին «Երկրի» ցուցադրությամբ Բրյուսելում բացվել է ուկրաինական կինոյի փառատոնը[11]։ Նույն տարվա մարտին ֆիլմը ցուցադրվել է SouthbySouthwest-ի (SXSW) 24-րդ կինոփառատոնում «Հատուկ իրադարձություններ» բաժնում[12]։

Թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • DVD թողարկումներ (ԱՄՆ)՝ ընդգրկված է DVD «Three Complete Classics of the Soviet Avant-Garde»։ Թողարկող՝ Kino International Corporation, Նյու Յորք, ԱՄՆ, 2003 (անգլերեն ենթագրերով)։
  • Իրավունքները պաշտպանված են՝ հանրային սեփականություն։ Անգլերեն թարգմանությունը կատարվել է Eastin-Phelan Corporation-ի կողմից, 1975 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Киноведческие записки. - 2007. - № 84, с. 256.
  3. «Земля обетованная. Триумф и трагедия Гомера украинского кино Александра Довженко». nv.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  4. Wakeman, John. World Film Directors, Volume 1. The H. W. Wilson Company. 1987. P. 262.
  5. Довженко Александр Петрович հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  6. «Фильм Александра Довженко попал в пятерку шедевров мирового кино ЮНЕСКО». newsru.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. 7,0 7,1 «В Киеве покажут Землю Довженко в сопровождении Даха Браха». Корреспондент. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  8. Ирина Соснина, Александр Головастов (2016 թ․ մարտի 3). «"ДахаБраха" впервые за полгода "озвучила" Довженко в Украине». Комсомольская правда в Украине. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  9. «На Одесском кинофестивале покажут Землю Довженко под музыку ДахаБраха». Корреспондент. 2012 թ․ մայիսի 31. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  10. «Гогольfest откроется показом "Земли" Александра Довженко». Левый берег. 2012 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  11. «Дни украинского кино в Брюсселе открыла "Земля" Александра Довженко». Укринформ. 2017 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  12. Jordan Roberts (2017 թ․ հունվարի 31). «SXSW Film Festival Announces 2017 Features Lineup». South by Southwest (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկիր (ֆիլմ, 1930)» հոդվածին։