Երկարապոչ երաշտահավ
Առաջարկվում է այս և Երկարագի երաշտահավ հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Երկարապոչ երաշտահավ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Aegithalos caudatus | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Երկարապոչ երաշտահավ (լատին․՝ Aegithalos caudatus), հաստակտուց երաշտահավերի ընտանիքին պատկանող նստակյաց, քոչվոր թռչուն։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոչը անհամեմատ երկար է և աստիճանաձև։ Մեջքը, թևերը և պոչը սև են, ուսագլխին ունի վարդագույն շերտ, գլուխը մուգ մոխրագույն է, որովայնը, պոչի եզրային փետուրները սպիտակ են՝ վարդագույն երանգով, աչքը երիզված է դեղին օղակով։ Քաշը 8,5-10,5 գ է, թևի երկարությունը՝ 55-65 մմ։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում նստակյաց քոչվոր թռչուն է։ Ձմռանը տեղաշարժվում է դեպի հարավային շրջանների այգիներն ու գետերի հովիտները, ամռանը բարձրանում է անտառային գոտի։ Անտառային թռչուն է։ Սնվում է միայն միջատներով և այլ անողնաշարավոր կենդանիներով։
Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնադրվում է ապրիլ-հունիս ամիսներին։ Բույնը կիսագնդաձև է, այն տեղադրում է ծառերի հաստ ճյուղերին։ Բույնը սարքում է թռչունների փետուրներից, բույսերի նուրբ ցողուններից, ամրացման համար օգտագործում է սարդոստայնաթել։ Դնում է 9-12 սպիտակ, մաշկագույն պտերով ձու։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանում, Ճապոնիայում, Կորեայում և Չինաստանում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Մ․Ս․Ադամյան, Հայաստանի թռչունները, Երևան, «Արևիկ», 1988