Երկարագի երաշտահավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկարագի երաշտահավ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Հաստակտուց երաշտահավեր
Ցեղ Երկարագի երաշտահավեր
Տեսակ Երկարագի երաշտահավեր
Լատիներեն անվանում
Aegithalos caudatus
Linnaeus, 1758
Հոմանիշներ

Acredula caudata

Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 558441
NCBI 73327
EOL 915636

Aegithalos caudatus

Երկարագի երաշտահավ (լատին․՝ Aegithalos caudatus), հաստակտուց երաշտահավերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 16-19 սմ, կենդանի զանգվածը՝ 7-10 գ։ Փոքրամարմին է, պոչը՝ երկար, թևերը՝ կարճ։ Մարմինը կլորավուն է, գնդանման։ Հասունի գագաթը սև ու սպիտակ շերտերով է, մեջքը՝ մոխրագույն։ Մարմնի ստորին մասը վարդագույն երանգով է։ Երիտասարդն ավելի մուգ է, մեջքը և գլխի կողքերը՝ դարչնագույն, պոչը՝ ավելի կարճ։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երամային է, կեր է փնտրում ծառերի սաղարթի միջին մասում, հաճախ՝ անտառային մանր թռչունների խառը երամներում։ Բնակվում է անտառներում, պտղատու այգիներում, գիհու թփուտներում, արհեստական ծառատունկերում, ձմռանը՝ գետաձորերում և թփուտային կիսաանապատներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է միջատներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնան ամենավաղ հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի կես-ապրիլի ընթացքում։ Ձվադրման պատրաստ առաջին բները հայտնվում են ապրիլի առաջին տասնօրյակին։ Բույնը ձվաձև է՝ սարդոստայնով հյուսված, պատված քարաքոսով, ցամքարը՝ փետուրներից։ Բնադրում է թփուտներում կամ ծառերի ուղղաձիգ ճյուղավորումներում։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնում է 4 մմ տրամագծով, սպիտակ 8-12 ձու։ Թխսակալում է 12-13 օր։ Խոսրովի անտառ արգելոցում ձագերը հայտնվում են ապրիլի վերջին, բնից դուրս են գալիս և մեծերի խնամքին անցնում մայիսի սկզբին։ Բնային կյանքում ձագերին կերակրում են արուն և էգը՝ օրը 250 անգամ։ Հունիս-օգոստոսին բազմապատկվում է երիտասարդ թռչունների ընտանեկան խմբերի քանակը և պահպանվում մինչև հաջորդ գարուն։ Օգտակար է, ոչնչացնում է ծառերի վնասատուներին։ Գնդանման, փոքր մարմնի, մետաքսանման փետրածածկի և արտասովոր երկար պոչի շնորհիվ գեղագիտական արժեք է ներկայացնում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։