Երեխաները և Հոլոքոստը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլոքոստի ընթացքում մահացել է մոտ 1.5 միլիոն երեխա, որից 1.2 միլիոնը` հրեա երեխաներ[1]։

Երեխաներից շատերը տեղահանվել են պատերազմի ընթացքում և հալածվել։ Զոհերի թիվն ստույգ հնարավոր չէ հաստատել, քանի որ մարդիկ ամբողջ ընտանիքով էին ոչնչացվում, իսկ համակենտրոնացման ճամբար ուղարկել են նրանց, ովքեր կարող էին օգտագործվել որպես աշխատուժ։ Երեխաների սպանությունը Հոլոքոստի պատմության ամենաողբերգական էջերից է։ Բազմաթիվ վկայություններ, հուշագրություններ ու հետազոտություններ ցույց են տվել, որ հենց սկզբից էլ ֆաշիստների վարած քաղաքականությունն ունեցել է մատաղ սերնդի, հատկապես հրեա ժողովրդի ոչնչացման միտումներ[2]։

«Վտանգավոր» խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաշիստները երեխաներին ընդգրկում էին «վտանգավոր» կամ «անցանկալի» խմբերում՝ ելնելով նրանց գաղափարական հայացքներից։ Նրանց գործողությունները ուղղված էին ոչ միայն հրեա, այլև գնչու ու մտավոր և ֆիզիկական արատներ ունեցող երեխաների դեմ[3]։ Երեխաներին թունավորում էին շմոլ գազով, մի մասը սովամահ էր լինում, մյուսններին էլ ներարկում էին ֆենոլ։ Ոչ պաշտոնական տվյալներով[4] Գերմանիայում առնվազն սպանվել է հաշմանդամություն ունեցող 5000 երեխա, վերջին տվյալներով դրանց թիվը ավելի շատ է[5]։ Հաշմանդամություն ունեցող երեխաներ սպանվել են նաև ԽՍՀՄ-ի օկուպացված տարածքներում։

Փրկության հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր երեխաներին սովորաբար տանում էին ճամաբարներ` գազով սպանելու, կամ պարզապես կրակում էին՝ փորձելով լիովին լուծել հրեաներին ոչնչացնելու հարցը։ 13-18 տարեկան հրեա դեռահասների շրջանում ողջ մնալու հնարավորություններն ավելի շատ էին, քանի որ նրանք ունակ էին աշխատել։ Փրկված երեխաների թիվը համեմատաբար փոքր էր։ Ոմանք էլ կարողացել էին ողջ մնալ հենց համակենտրոնացման ճամբարում։ Հազվադեպ դեպքեր են եղել, որ նրանք կարողացել են թաքնվել կամ իրենց երեխաներին հանձնել ոչ հրեա ընտանքիների։ Այնուամենայնիվ դրանք եզակի դեպքեր են, որոնք չեն կարողացել փոխել իրավիճակը։

Մահվան պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաները մահացել են հետևյալ պատճառներով[6]։

  • երեխաներ, որոնք միանգամից սպանվել են` ժամանելով ճամաբար,
  • երեխաներ, որոնք ոչնչացվել են մինչև լույս աշխարհ գալը,
  • 12 տարեկանից մեծ երեխանները հաճախ օգտագործվել են որպես բանվորներ, աշխատել են խոհանոցում, մաքրել են զինանոցը և հիվանդանալու կամ վատ զգալու դեպքում դատապարտվել են մահավան։ Բացի դա, այդ երեխաները ծառայել են նաև որպես բժշկական փորձերի սուբյեկտներ։
  • Երեխաներ, որոնք զոհվել են «հակապարտիզանական» գործողությունների ժամանակ։

Գետտո[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետտոներում (առանձնացված թաղեր), որոնք գերմանացիներն ստեղծել էին պատերազմի սկզբում լեհական քաղաքներում (Վարշավա, Լոձ) հրեա երեխաները մահացել են սովից և պատշաճ հագուստի ու կացարանի բացակայությունից։ Գերմանական իշխանությունները անտարբեր էին այս զանգավածային սպանություններին, քանի որ նրանք գետտոների երեխաներին համարում էին «անօգուտ սպառողներ»։ Գերմանացիները միտումնավոր սահմանափակում էին ուտելիքը։ Գետտոներում երեխաները առաջին հերթին ոչնչացվել են այն պատճառով, որ որպես կանոն նրանք անաշխատունակ էին։ Ընդհանուր առմամբ գերմանական իշխանությունը նպատակ ուներ ոչնչացնել երեխաներին, ապա նոր տարեցներին և հաշմանդամներին[7]։ Երեխանները, որոնք ընդունակ էին աշխատել, կատարում էին չափազանց դժվար ու անհնարին թվացող աշխատանք։

Բժշկական փորձարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաները ենթարկվել են բազմաթիվ բժշկական փորձերի, հատկապես Օսվենցիմում, որտեղ ակտիվորեն աշխատում էր Ժոզեֆ Մենգելեն։ Նրանց, որոնց հետազոտում էր Մենգելը, լավ կերակրում էին և պահում ավելի հարմար պայմաններում[8]։ Այն երեխաների համար, որոնք ենթարկվել էին փորձերի, բացվել էր մանկապարտեզ[9]։ Բժիշկը անձամբ էր պատասխանատու անհայտ թվով ներարկումների, ծեծի ու ցավոտ փորձերի հետևանքով մահացած երեխաների համար[10]։ Մենգելի որդին ասել է, որ հայրը հետագայում երբեք չապաշխարեց իր կատարած հանցագործությունները։

Նախկին բանտարկյալներից մեկն պատմել է. «Նա այնքան բարի էր երեխաների հանդեպ, որ նրանք սկսեցին սիրել նրան, տալիս էր նրանց շաքարավազ, մտածում նրանց առօրյա կյանքի մասին, իսկ հետո կարող էր կանգնել դիակիզարանի կողքին` իմանալով, որ վաղը կամ կես ժամ անց ինքը այդտեղ կբերի երեխաներին»[11]։

Իր բժշկական փորձարկումների համար Մենգելը առանձանահատուկ տեղ էր հատկացնում երկվորյակ երեխաներին։ Նրանք ամեն շաբաթ ենթարկվում էին ստուգումների։ Մենգելի իրականացված փորձարկումները երկվորյակների վրա ներառում էին ավելորդ վերջույթների անդամահատելը, երկվորյակներից մեկին միտումնավոր տիֆով կամ այլ հիվանդություններով վարակելը, արյան փոխներարկումը մեկ երկվորյակից մյուսին։ Զոհերի մի մասը մահանում էին այդ ընթացակարգի ընթացքում։ Այդ փոձերից հետո, սովորաբար երկվորյակներին սպանում էին[12]։ Նիսլին հիշում է, թե ինչպես է Մենգելը անձամբ մի գիշերվա մեջ սպանել 14 երկվորյակ` նրանց սրտում ներարկումներ անելով[13]։ Եթե երկվորյակներից մեկը մահանում էր, Մենգելը սպանում էի նաև մյուսին, համեմատական դիահերձում կատարելու համար։

Մենգելը փորձարկումներ էր կատարել աչքերի գույնը փոխելու համար և քիմիական նյութեր ներարկել մարդկանց աչքերի մեջ։ Նա սպանել էր մարդկանց, հեռացրել աչքը և Բեռլինում ուղարկել ուսումնասիրությունների[14]։ Մենգելը փնտրում էր հղի կանանց, որպեսզի մինչև գազով խեղդելը, կատարի որոշակի փորձարկումներ[15]։ Վկաներից մեկը պատմում է, թե ինչպես է Մենգելը կարել երկու երկվորյակների, որպեսզի ստանա սիամական երկվորյակներ։ Անասելի տառապանքներից հետո երեխաները մահացել են փտախտից։

Ապրելու միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երեխաներ կարողացան ողջ մնալ։ Ոմանց օգնեց ստորգետնյա դիմադրության մասնակցությունը։ Նրանցից ոմանք բաժանվեցին իրնեց ծնողներից ու հարազատներից։ 1938-1939 թվականներին Kindertransport-ը շուրջ 10.000 հրեա երեխաների (առանց ծնողների) ուղարկեց Մեծ Բրիտանիա։

Ֆրանսիայում բազմաթիվ կաթոլիկ հոգևորականներ թաքցրին հրեա երեխաների։

Որոշ ոչ հրեաներ իրենց մոտ գաղտնի պահում էին հրեա երեխաների։

Հայտնի օրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աննա Ֆրանկի օրագիրը. ներկայացնում է մի աղջկա կյանք, ով գաղտնի իր ընտանիքի հետ բնակվում է Ամստերդամում։
  • Իսահակ Ռուդաշևսկու օրագիրը. Իսահակը նկարագրում է այն խառնաշփոթը, որը եղել էր Վիլնո գետտոյի բնակիչների մոտ, 1943 թվականի սեպտեմբերին լուծարման ժամանակ։ Նրան նույն պես աքսորել էին մյուս գետտոյի բնակիչների հետ։
  • Տամարա Լազարսոնի օրագիրը. Տամարան նկարագրել է հրեա ժողովրդի ոնչնացման ու ձուլման գործընթացը
  • Դինա Հելգի օրագիրը պատմում է ֆաշիստական ռեժիմի վերջին օրերի մասին, այն գրվել է 1943 թվականին։ Հայտնաբերվել է 2004 թվականի հոկտեմբերի 19-ին։

Հոլոքոստը վերապրածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիայից հետո սկսվեց տեղահանվածների և անհայտ կորածների որոնումը ողջ Եվրոպայում։ Որպես զանգվածային արտագաղթ, նրանք հաստատվել են Պաղեստինի հրեական տարածքներում և 1948-ին մեծ դեր խաղացել Իսրայելի ստեղծման գործում[16][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Общая информация сайта «Яд-ва Шем»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  2. Энциклопедия Холокоста
  3. CHILDREN DURING THE HOLOCAUST
  4. Алексеев Н. С. F. Kaul. Nazimordaktion, T. 4. Ein Bericht uber die erste industrimabig durchfuhrte Mordaktion des Naziregimes. Berlin. VEB Verlag Volk und Gesundheit, 1973. :(Рецензия) Արխիվացված 2009-01-08 Wayback Machine / Н. С. Алексеев // Правоведение. — 1977. — № 1. — С. 122—124
  5. Зорин Н. А. Психиатрия нацистской Германии // Дневник психиатра. — 2015. — № 1. — С. 5—7.
  6. «Дети во время Холокоста». Энциклопедия Холокоста. Мемориальный музей Холокоста. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. «Doin' it for the kids!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  8. Nyiszli, 2011, էջ 57
  9. Kubica, 1998, էջեր 320–321
  10. Lifton, 2000, էջ 341
  11. Lifton, 2000, էջ 337
  12. Lifton, 2000, էջ 351
  13. Lifton, 2000, էջ 257
  14. Lifton, 2000, էջ 362
  15. Brozan, 1982
  16. Dalia Ofer, Holocaust Survivors as Immigrants: The Case of Israel and the Cyprus Detainees
  17. Shivat Tzion- The Return to Zion Արխիվացված 2002-08-19 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]