Ելցինի անվան նախագահական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելցինի անվան նախագահական գրադարան
Երկիր Ռուսաստան
Տեսակազգային գրադարան
Հիմնվել էհունվարի 31, 2007
ՏեղադրությունՍանկտ Պետերբուրգ
Անվանված էԲորիս Ելցին
Այլ տվյալներ
Կայքprlib.ru(ռուս.) և prlib.ru/en(անգլ.)
Գրադարանի շենքը

Ելցինի անվան նախագահական գրադարան (ռուս.՝ Президентская библиотека имени Б. Н. Ельцина), էլեկտրոնային գրադարան Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ՌԴ։ Տեղակայված է Սենասկի հրապարակ 3 հասցեում՝ նախկին Սենատի և սինոդի շենքում։

Հիմնադրվել է 2007 թ. հունվարի 31-ին՝ ՌԴ նախագահի հրամանով։ 2009 թ. մայիսի 27-ին գրադարանին տրվել է իրավաբանական կարգավիճակ՝ որպես դաշնային պետական բյուջետային հաստատություն[1]։

Գտնվում է ՌԴ նախագահի աշխատակազմի ենթակայության տակ[2]. գրադարանի տնօրենի թեկնածությունը համաձայնեցվում է ՌԴ կառավարության հետ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ. հունվարի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրաման «ՌԴ նախագահի գրադարան» ստեղծելու վերաբերյալ։ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի մահվանից հետո այն կրեց վերջինիս անունը[4]։

Դմիտրի Մեդվեդևը գրադարանում

2008 թվականի ապրիլի 21-22Վաշինգտոնում կայացավ գրադարանային համագործակցության ռուս-ամերիկյան աշխատանքային խմբերի առաջին համաժողովը, որը ստեղծվել էր Վ․ Պուտինի և Ջ․ Բուշի համատեղ հրամանի արդյունքում։ Համաժողովի համանախագահներ դարձան ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Կոժինը և ԱՄՆ կոնգրեսի գրադարանի տնօրեն Ջեյմս Բիլինգտոնը[5]։

Գրադարանի ստեղծման համար տրամադրվեց 5 միլիարդ ռուբլի[6]։

2008 թ. հոկտեմբերին ուժի մեջ մտան դաշնային օրենքի «Գրադարանային գործի» մեջ արված փոփոխությունները, որը գրադարանին հնարավորություն էր տալիս Ռուսաստանի պետական գրադարանի նման ստանալ ազգայինի կարգավիճակ և օրինական իրավունք ստացավ պատճենել գրքեր[7]։

2009 թ. մայիսի 27-ին՝ Գրադարանների օրը և Սանկտ Պետերբուրգի 306-ամյակին տեղի ունեցավ գրադարանի հանդիսավոր բացումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից[8][9]։

2009 թ. սեպտեմբերի 1-ին գրադարանը բացվեց հանրային կանոնավոր այցելությունների համար։ Համացանցի էլեկտրոնային սրահներից հիմնական տարբերությունը հեղինակային իրավունքով պաշտպանված ֆոնդերի անհասանելիությունն է[10]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրադարանի բացմանը Դմիտրի Մեդվեդևը գրադարանի էլեկտրոնային փնտրման համակարգում հավաքեց «Սահմանադրություն» բառը, սակայն այդ անվամբ փաստաթուղթ չգտնվեց[11][12]։
  • Նախագահը գրադարանը բացեց սենսորային ինտերֆեյսի վրա սեղմելով համապատասխան կոճակի վրա[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Единый государственный реестр юридических лиц, основной государственный регистрационный номер 1097847153095
  2. Управление делами Президента Российской Федерации Արխիվացված 2010-05-04 Wayback Machine официальный сайт.
  3. Синод попал в переплет Коммерсантъ 27 мая 2009.
  4. Распоряжение Президента Российской Федерации № 326-рп от 18 июня 2007 года «О создании Президентской библиотеки имени Б. Н. Ельцина»(չաշխատող հղում)
  5. www.dp.ru со ссылкой на ИТАР-ТАСС Библиотеке им. Ельцина в Петербурге помогут американцы // Деловой Петербург ISSN 1606-1829 (Online) /Санкт-Петербург/. — 13:09 23 апреля 2008 года.
  6. Библиотека имени Ельцина обойдется бюджету в 5 миллиардов Lenta.ru 2 мая 2007.
  7. Федеральный закон Российской Федерации № 183-ФЗ от 27 октября 2008 года «О внесении изменений в статью 18 Федерального закона „О библиотечном деле“»(չաշխատող հղում) сайт Президента Российской Федерации.
  8. Медведев откроет Библиотеку Ельцина в Петербурге в День города Արխիվացված 2009-05-31 Wayback Machine РИА «Новости» 27 мая 2009.
  9. Медведев открыл в Петербурге библиотеку имени Ельцина, задуманную Путиным NEWSru 27 мая 2009.
  10. Президентская библиотека имени Ельцина приняла первых посетителей(չաշխատող հղում) Телеканал «Культура» 1 сентября 2009
  11. Медведев получил читательский билет в Библиотеке Ельцина в Петербурге РИА «Новости» 27 мая 2009
  12. «Российская газета» — Центральный выпуск № 4919 (95) от 28 мая 2009 г. «Библиотечный день. Дмитрий Медведев открыл президентскую библиотеку, носящую имя первого руководителя новой России»: «Предстоит еще серьёзно поработать над оцифровкой библиотечного фонда, поскольку многих важных документов в нем пока нет. В читальном зале, например, президент пытался что-нибудь найти по слову „конституция“, но обработав 120 терабайт информации, компьютер ничего не нашел.»
  13. Сенсорный интерфейс для открытия Президентской библиотеки Արխիվացված 2020-09-29 Wayback Machine Инициум 27 мая 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելցինի անվան նախագահական գրադարան» հոդվածին։