Եզնակող Սոսնովսկու
Եզնակող Սոսնովսկու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ենթաընտանիք | Նեխուրայիններ (Apioideae) |
Ցեղ | Եզնակող (Bupleurum) |
Տեսակ | Եզնակող Սոսնովսկու (B. sosnowskyi) |
Միջազգային անվանում | |
Bupleurum sosnowskyi |
Եզնակող Սոսնովսկու (լատին․՝ Bupleurum sosnowskyi), հովանոցավորների ընտանիքին պատկանող բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմամյա թխակապույտ խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է մինչև մեկ մետրի։ Ցողունները վերևում ուժեղ գալարաձև են, իսկ տերևները` շատ ստվար։ Ծածկոցի թերթերը 5-8-ն են, խոշոր ու պահպանվող։ Պտղի ակոսիկներում եթերայուղային խողովակները միայնակ են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Վերին Ախուրյանի, Շիրակի և Սևանի ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Հարավարևմտյան և Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում և Անատոլիայի հյուսիսարևելյան մասում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է վերին լեռնային գոտում, ծովի մակարդակից 1800-2000 մ բարձրությունների վրա, լեռնային տափաստաններում, մարգագետիններում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոցելի տեսակ է։ Արեալը մասնատված է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 2000կմ²-ից պակաս է։ Տեսակին տնտեսական գործունեության հետևանքով սպառնում է աճելավայրերի խախտման սպառնալիք։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։
Պոպուլացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկի սահմաններում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|