Դևիդ Սթրոնաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Սթրոնաք
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1931(1931-06-10)
ԾննդավայրՇոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էհունիսի 27, 2020(2020-06-27)[1] (89 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔեմբրիջի համալսարան և Սուրբ Ջոնի քոլեջ
ՄասնագիտությունNear Eastern archaeologist
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
ԱնդամությունԲելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա

Դևիդ Սթրոնաք (հունիսի 10, 1931(1931-06-10), Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - հունիսի 27, 2020(2020-06-27)[1]), Շոտլանդացի հնէաբան, որն զբաղվել է հին Իրանի և Իրաքի պատմության հետազոտությամբ։ Կալիֆորնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է Բերկելիում։

Սթրոնաքը հետազոտել է Պասարգադ քաղաքը։ Նա սովորել է Գորդոնսթունում և Քեմբրիջի համալսարանում։ 1958 թվականին ստացել է արվեստի մագիստրոսի կոչում 1960-ական 1970-ական թվականներին եղել է պարսկական հետազոտության բրիտանական ինստիտուտի տնօրեն Թեհրանում։ 1990-ական թվականներին նա պեղել է Նինվեի որոշ մասեր։ Նրա թոշակը նրան բերել է մի քանի պարգև և մրցանակ։ Դևիդ Սթրոնաքը դասախոսություն կարդալու է հրավիրվել Հարվարդի և Կոլումբիայի համալսարաններում։ Նա հանդիսանում է նաև ԱՄՆ-ի հնագիտական ինստիտուտի 2004 թվականի Ոսկե մեդալով պարգևատրված` հնագիտության բնագավառում ունեցած ձեռքբերումների համար[2]։ Իրանում եղած ժամանակ Սթրոնաքը հանդիպել է Ռուտ Վաադիային (1937–2017)` իսրայելցի հնէաբանին (որը նույնպես աշխատել է Իրանում) և ամուսնացել նրա հետ 1966 թվականին[2]։ Նրանք ունեցել են երկու աղջիկ՝ Կերեն և Թամի[3]։ Իրանի 1979 թվականի հեղափոխության ժամանակ ընտանիքը հեռացել է[2]։ 1981 թվականին Դևիդ Սթրոնաքը պրոֆեսոր է դարձել Բերկելիում[4], իսկ կենսաթոշակի է անցել 2004 թվականին[3]։ Թամին խաղացել Երեխաների կայսրուհու դերը «Երբեք չվերջացող պատմություն» ֆիլմում (1984)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.tehrantimes.com/news/449356/Scottish-archaeologist-David-Stronach-famed-for-intensive-Iranian
  2. 2,0 2,1 2,2 Waldbaum, Jane C (2004). «From the President: Gentleman and Scholar». Archaeology Magazine. 57 (2).
  3. 3,0 3,1 Stronach, David (2004 թ․ հունիսի 8). «Archaeologist David Stronach, the 39th Recipient of the AIA's Gold Medal, Describes Highlights in a Long Career». College News and Events (Interview). Interviewed by Genevieve Shiffrar. University of California Berkeley. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 9-ին. {{cite interview}}: Check |url= value (օգնություն)
  4. Stronach, David (2004 թ․ հունիսի 17). «Interviews. David Stronach: The Spearhead for the Institute» (Interview). Archaeological Institute of America. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]