Դրախտի եզրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրախտի եզրին
գերմ.՝ Auf der anderen Seite
Երկիր Գերմանիա[1][2]
 Թուրքիա[1][2]
 Իտալիա[2]
Ժանրդրամա[3][4][5][…] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թեմաhuman rights in Turkey?[1], ակտիվիզմ[1], իրավապաշտպան[1] և փախուստ[1]
Թվականմայիսի 23, 2007[6] և սեպտեմբերի 27, 2007[7]
Լեզուգերմաներեն, թուրքերեն և անգլերեն
ՌեժիսորՖատիհ Ակին[4][5][8][…]
ՊրոդյուսերՖատիհ Ակին, Andreas Thiel? և Klaus Maeck?
Սցենարի հեղինակՖատիհ Ակին[1]
ԴերակատարներBaki Davrak?[9][8][1], Նուրգյուլ Եշիլչայ[9][1], Patrycia Ziółkowska?[9][8][1], Tuncel Kurtiz?[9][5][8], Nursel Köse?[9], İdil Üner?[9], Erkan Can?[9], Turgay Tanülkü?[9], Նեջաթ Իշլեր[9], Լարս Ռուդոլֆ[9], Հաննա Շիգուլլա[9][8], Andreas Thiel?[9], Önder Çakar?[9], Güven Kıraç?[9], Yelda Reynaud?[9], Annette Uhlen?[9], Andreas Thiel? և Şevval Sam?[10]
ՕպերատորՌայներ Կլաուսման[1]
ԵրաժշտությունShantel
ՄոնտաժԷնդրյու Բյորդ
Պատմվածքի վայրԲրեմեն և Ստամբուլ
Նկարահանման վայրԳերմանիա և Թուրքիա
ԿինոընկերությունCorazón International?[11], Q551580?[11], Dorje Film?[11] և Norddeutscher Rundfunk?[11]
Տևողություն122 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Դրախտի եզրին» (գերմ.՝ «Auf der anderen Seite», թուրքերեն՝ «Yaşamın Kıyısında», անգլ.՝ «The Edge of Heaven»), թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի գերմանա-իտալա-թուրքական կինոդրամա, որն առաջադրվել է լավագույն սցենարի համար «Ոսկե արմավենու ճյուղի» և Կաննի կինոփառատոնի մրցանակների։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2007 թվականի մայիսի 23-ին Կաննի կինոփառատոնում[12]։ Ֆիլմը Գերմանիայում մեծ էկրան է բարձրացել սեպտեմբերի 27-ին։ Ռուսաստանում ֆիլմը թողարկվել է սահմանափակ թողարկմամբ 2008 թվականի սեպտեմբերի 4-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է գերմանացի թուրքերի կյանքի մասին ժամանակակից Գերմանիայում։ Ֆիլմը բաժանված է երեք մասի՝ Յետերի մահը, Լոտեի մահը և դրախտի եզրին։

Նեժաթը սկզբում հավանություն չտվեց, երբ նրա ամուրի հայր Ալին սկսեց ապրել մարմնավաճառ Յեթերի հետ։ Երբ Նեժաթը իմացավ, որ Յեթերը գումար է վաստակում, որպեսզի օգնի իր դստերը՝ Այթենին, Թուրքիայի համալսարանում սովորել, նա սկսեց ավելի բարյացակամ վերաբերվել նրան։ Հանկարծակի վեճի ժամանակ Ալին հրում է և պատահաբար սպանում Յեթերին։ Այս մահը բաժանում է հորն ու որդուն։ Նեժաթը գնում է Թուրքիա՝ գտնելու Այթենին, սակայն նա, լինելով քաղաքական ակտիվիստ, թաքնվում է Գերմանիայում թուրք ոստիկաններից։ Նեժաթը, անտեղյակ լինելով այդ մասին, գնում է գրախանութը և մնում է Թուրքիայում՝ աղջկան գտնելու համար։

Գերմանիայում Այթենը ընկերանում է Շառլոտայի (Լոտտե) հետ, ով հրավիրում է նրան իր տանը ապրելու։ Աստիճանաբար աղջիկների միջև սկսվում են ռոմանտիկ հարաբերություններ։ Սյուզաննան՝ Լոտտեի մայրը, չի ընդունում տաքարյուն ու անմիջական Այթենին։ Շուտով Այթենը կալանավորվում և արտաքսվում է հայրենիք, որտեղ նա հայտնվում է բանտում։ Այնուհետև Լոտտան մեկնում է Թուրքիա՝ հույս ունենալով փրկել իր սիրուհուն։ Թուրքիա է վերադառնում նաև պատիժը կրած Ալին,իսկ շուտով Ստամբուլում կլիներ նաև Սյուզաննան...

Պատմության բոլոր տողերն աստիճանաբար հատվում են, և, չնայած ողբերգական բախումներին, «թունելի վերջում լույսը» դեռ տեսանելի է...[13]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար
Նուրգյուլ Եշիլչայ Այթեն Օզթուրք
Բակի Դավրակ (Baki Davrak) Նեժեթ Աքսու
Թունջել Քուրթիզ Ալի Աքսու
Հաննա Շիգուլլա Ֆրաու Սուսաննա Շտաուբ
Պատրիցիա Զյուլկովսկա (Patrycia Ziółkowska) Շառլոտա (Լոտտա) Շտաուբ
Նուրսել Կյոսե (Nursel Köse) Յեթեր Օզթուրք
Յելդա Ռեյնո (Yelda Reynaud) Էմինա
Լարս Ռուդոլֆ (Lars Rudolph) Մարկուս Օբերմյուլլեր
Անդրեաս Տիլ (Andreas Thiel) հյուպատոսության աշխատակից

Նկարահանող խումբ և արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Ֆաթիհ Աքըն
  • Սցենարիստ՝ Ֆաթիհ Աքըն
  • Պրոդյուսերներ՝ Ֆաթիհ Աքըն, Ժանետ Վյուրլ (Jeanette Würl), Կլաուս Մեյկ (Klaus Maeck), Անդրեաս Թիլ (Andreas Thiel)
  • Օպերատոր՝ Ռայներ Կլաուսման (Rainer Klausmann)
  • Նկարիչներ՝ Սիրմա Բրեդլի (Sirma Bradley), Տամո Կունց (Tamo Kunz)
  • Կոմպոզիտոր՝ Շանթել (Shantel)
  • Մոնտաժող՝ Էնդրյու Բիրդ (Andrew Bird)
  • Կոստյումներ՝ Կատրին Աշենդորֆ (Katrin Aschendorf)
  • Դերասանների ընտրություն՝ Մոնիկ Ակին (Monique Akin)

Արտադրությունը՝ «Norddeutscher Rundfunk (NDR)» (Գերմանիա), «Anka Film» (Թուրքիա), «Dorje Film» (Իտալիա)[14]։

Վարձույթ Ռուսաստանում՝ «Կինո առանց սահմանների» (պրեմիերա 2008 թվականի սեպտեմբերի 4

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը արժանացել է 17 մրցանակի և առաջադրվել 7 անգամ։

Կաննի կինոփառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 europeanfilmawards.eu
  2. 2,0 2,1 2,2 filmportal.de — 2005.
  3. http://www.nytimes.com/2008/05/21/movies/21heav.html
  4. 4,0 4,1 http://www.imdb.com/title/tt0880502/
  5. 5,0 5,1 5,2 http://www.filmaffinity.com/es/film122021.html
  6. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  7. http://www.kinokalender.com/film6255_auf-der-anderen-seite.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.bbfc.co.uk/releases/edge-heaven-2007
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 http://www.imdb.com/title/tt0880502/fullcredits
  10. ČSFD (չեխերեն) — 2001.
  11. 11,0 11,1 11,2 11,3 https://web.archive.org/web/20190718190722/https://www.europeanfilmacademy.org/2007.105.0.html
  12. "Festival de Cannes: The Edge of Heaven". festival-cannes.com. Retrieved 19 December 2009.
  13. "Auf der Anderen Seite (The Edge of Heaven) (On the Other Side) (2007) - Rotten Tomatoes". Rotten Tomatoes. Fandango Media. Retrieved 20 March 2018.
  14. "The Edge of Heaven Reviews". Metacritic. CBS Interactive. Retrieved 20 March 2018.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]