Դուդերգոֆի բարձունքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուդերգոֆի բարձունքներ
Дудергофские высоты
Воронья гора.JPG
Ագռավի լեռը
Տեղադրություն Ռուսաստան Ռուսաստան
Լենինգրադի մարզ
Կոորդինատներ 59/41/52/N/30/8/1/E
ԲԾՄ 176 մ
Մեծագույն գագաթ Ագռավի լեռ, Ընկույզի լեռ, Կիրխգոֆ

Դուդերգոֆի բարձունքներ (ռուս.՝ Дудергофские высоты, ֆիններեն՝ Tuutarin mäet), բնության հուշարձան Ռուսաստանի Լենինգրադի մարզում, Սանկտ Պետերբուրգ քաղաքի մոտ։ Սառցե դարաշրջանի ծագման բլուրների շղթա է, որի մի մասը՝ Կիրխգոֆը և Ընկույզի լեռը, գտնվում են Լոմոնոսովի շրջանում, իսկ Ագռավի լեռը՝ Սանկտ Պետերբուրգի հարավ–արևմուտքում։ 

18-րդ դարում Ագռավի և Ընկույզի լեռները չէին տարբերակվում և համարվում էին մեկ՝ Դուդորովի լեռ[1]։

Երկու ամենաբարձր կետերն են՝ Ընկույզի լեռը (ծովի մակերևույթից 176 մ բարձրություն), նրանից հյուսիս Ագռավի լեռը (147 մ)[2], և արևելքում՝ Կիրխգոֆը (170 մ)[3].

Դուդերգոֆի բարձունքներում կառուցվել է Մոժայսկի բնակավայրը, իսկ Ագռավի և Ընկույզի լեռները իրարից անջատվում են Սովետական փողոցով։ Սակայն լեռների բլուրների գագաթները համարվում են վերահսկվող գոտի։ Երբեմն այդ անունները փոխում են իրենց տեղերով[4]։ Դուդերգոֆի բարձունքներից արևմուտք՝ Մոժայսկի բնակավայրից հարավ, Կավելախտա գյուղն է, իսկ հյուսիսում՝ Պիկկոլովոն։

Բարձունքները պատված են Քեմբրի դարաշրջանի կավով, որի մակերևույթին Օրդովիկի և Չորրորդային դարաշրջանի մնացորդներ են։ Արևմուտքում Տայսկի դարաշրջանի մորենային շերտեր են։ Մորենը Իժորա գետի հովտում հասնում է մեծ բարձրությունների։

Դուդերգոֆի բարձունքները անտառապատ են, հանդիպում են թխկի, հացենի, կաղնի, կնձենի, լորենի, սոճի, վայրի ընկուզենի, արոսի, շամբուկ և եղևնի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]