Դոննա Սամմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nobel Peace Price Concert 2009 Donna Summer3.jpg

Դոննա Սամմեր (անգլ.՝ Donna Summer; 1948թ. դեկտեմբերի 31, Բոստոն - 2012թ. մայիսի 17, Ֆլորիդա), ամերիկյան երգչուհի, ռիթմ-ն-բլյուզ և դիսկո ժանրերի երաժշտության կատարող։ Առավել հայտնի են նրա 1970-80-ական թվականների պարային երաժշտության ձայնագրությունները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել փոփ երաժշտության զարգացման վրա։

Դոննա Սամմերին անվանել են «Դիսկոյի թագուհի»։ Նա հանդիսանում է դիսկո ոճի երաժշտության առավել հաջող և երկարակյանց կատարողներից մեկը։ Առ ներկա պահը նրան է պատկանում երաժշտական վարկանիշներում առաջին տեղը զբաղեցրած իրար հաջորդող երկակի ալբոմների ռեկորդը (նա թողարկել է 3 նման ալբոմ)։ Դոննա Սամմերի կարիերայի ընթացքում վաճառվել է նրա ավելի քան 130 միլիոն ձայնապնակ և ձայնասկավառակ։ Ելույթներ է ունեցել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Երգչուհին 7 անգամ հյուրախաղերով շրջել է Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի երկրներով և Ավստրալիայում։

Դոննա Սամմերը 6 «Գրեմմի» մրցանակի դափնեկիր է։ 1992 թ. Հոլիվուդի փառքի ծառուղում տեղադրվել է նրա անունով աստղ։

Երգչուհին մահացել է քաղցկեղից՝ 2012 թ. մայիսի 17-ին 64 տարեկան հասակում։