Դյուրադարձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դյուրադարձուկ, դարձգիր կամ պալինդրոմ (< հուն.՝ πάλιν - «ետ, նորից» և հուն.՝ δρóμος - «վազք»), բառակապակցություն, նախադասություն, բանաստեղծության տող կամ թիվ,[1] որ կարելի է կարդալ սկզբից դեպի վերջ և վերջից դեպի սկիզբը՝ պահպանելով իմաստը[2]։ Հույն քերական Լիկոֆրոնոսի (մ.թ.ա. 3-րդ դար)գյուտն է։ Լավ մշակված է չինարենում։

Հաճախ իր առանցքին սիմետրիկ ցանկացած նշանների խումբ էլ են անվանում պալինդրոմ[3][4]

Բառեր և բառակապակցություններ[խմբագրել]

Մոգական քառակուսին SATOR AREPO TENET OPERA ROTAS բառակապակցությամբ (լատ.՝ Սերմնացան Արեպոն դժվարությամբ է պահում անիվները), կարդացվում է բոլոր ուղղություններով

հայերեն։

  • պապ,
  • տատ,
  • քաղաք,
  • կատակ
  • կանգնակ

Նորեն ահա Ներոն,
Նարեկն առան կերան,
Կերոնն առան նորեկ,
Նորեն նագան Ներոն:

Գևորգ Էմին[5]

ռուսերեն։ А роза упала на лапу Азора. (Աֆանասի Ֆետ)

Аргентина манит негра

անգլերեն։ «Madam, I’m Adam» («մադամ, ես Ադամն եմ», — ներկայացավ առաջին տղամարդը առաջին կնոջը)

«Eve» («Եվա», համեստորեն պատասխանեց կինը)

Լատիներեն։ Sum summus mus (Ես ամենաուժեղ մուկն եմ)

ֆիններեն։ Ամենաերկար օգտագործվող պալինդրոմ բառը ֆիններեն «օճառ վաճառող» ֆիններեն՝ saippuakauppias բառն է։[6]

Մաթեմատիկա[խմբագրել]

Օրինակ՝ պալինդրոմ են 1 թվանշանով կազմված թվերի քառակուսիները

  • 1²=1
  • 11²=121
  • 111²=12321
  • 1111²=1234321
  • 11111²=123454321

676 թիվը ամենափոքր պալինդրոմն է, որը ոչ պալինդրոմ թվի (26) քառակուսի է։[7]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Կրուգոսվետ հանրագիտարան (ռուսերեն)
  2. Մելս Սանթոյան, Արեն Սանթոյան «Գրականագիտական բառարան», «Վան Արյան», Երևան, 2006
  3. Ֆիբոնաչիի հաջորդականություն (ռուսերեն)
  4. Перевод чисел в различные нумерации (ռուսերեն)
  5. «Վտանգավոր և տխուր գրչախաղ», «Գրական թերթ» 1996 թ.
  6. Neil/Fred’s Gigantic List of Palindromes
  7. Numeric Palindromes